«ԶԱԷԿ-ը մնում է Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի խաղաղության ծրագրի ամենաբարդ հարցերից մեկը». Զելենսկի

Զապորոժիեի ատոմակայանը (ԶԱԷԿ) մնում է Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի խաղաղության ծրագրի ամենաբարդ հարցերից մեկը։ Կողմերը ներկայում փնտրում են փոխզիջում։ Այս մասին հաղորդում է РБК-Украина-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ արած հայտարարություններին։
Զելենսկին նշել է, որ Զապորոժիեի ատոմակայանը խաղաղության ծրագրի նախագծի 12-րդ կետն է։ ԱՄՆ-ի առաջարկն այն է, որ Զապորոժիեի ատոմակայանը շահագործվի համատեղ երեք երկրների՝ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից։
«Ռուսները կարծում են, որ իրենք ամեն դեպքում այնպես կանեն, որ Զապորոժիեի ատոմակայանը (ԶԱԷԿ) շահագործվի իրենց կողմից։ Նրանք այս կայանի շահագործումը կկապեն մարդասիրական ասպեկտի հետ։ Նրանք կասեն. «Եկեք վերականգնենք ամբարտակը, եկեք վերագործարկենք էլեկտրաէներգիան»։ Այդ պատճառով էլ գործընկերներն ասում են, որ ցանկանում են համատեղ կառավարման մեխանիզմ», - նշել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի փոխզիջումային դիրքորոշումն այն է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ը շահագործվի ԱՄՆ-ի և Ուկրաինայի կողմից՝ 50/50 հարաբերակցությամբ։
«Արտադրված էլեկտրաէներգիայի 50%-ը կտրվի Ուկրաինային, իսկ մնացած 50%-ի բաշխումը Միացյալ Նահանգներն ինքնուրույն կորոշի», - ասել է Զելենսկին։
Նա հավելել է, որ կայանի տարածքը, ինչպես նաև Էներգոդարը և Կախովկա հիդրոէլեկտրակայանը պետք է ապառազմականացվեն։

«Հետագայում կներկայացնի, որ Տիգրանաշենը «հերոսաբար» փոխանակել է Արծվաշենի հետ»․ Ռուբեն Մխիթարյան
721:54
«Լրագրողի թիրախավորումը լուրջ սպառնալիք է խոսքի ազատության և մեդիայի անկախության սկզբունքների համար»․ Էրիկ Ալեքսանյան
3321:36
«Պատմության մեջ երբեք ԱԺ-ի ձևավորման այսպիսի երկար նստաշրջանչի եղել»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
3821:18
«Կարող ա՝ սենց թեքվում է Կասպից ծովը, մի քիչ Ադրբեջանի տարածքից պակասում է, Ղազախստանինը՝ ավելանում»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4821:06
«Հիշո՞ւմ եք՝ Փաշինյանն ինչ հարց տվեց Ալիևին․ «Խնդրում եմ՝ ինձ ցույց տուր այն քարտեզը, որը համարում ես ՀՀ»»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
6820:42
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին
5620:12
«Երբ ԱԺ հանձնաժողովները ձևավորված չեն, ԱԺ-ում Կառավարության ծրագրի պատշաճ քննությունն ինչպե՞ս պետք է լինի»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
5619:24
«Անկլավների հարցի վերաբերյալ ընդդիմությունը որևէ դիրքորոշում չի հայտնել»․ Արա Պողոսյան
6818:42