Թաիլանդում հայտնաբերվել է վայրի կատու, որին 30 տարի անհետացած էին համարում

Live Science-ը հաղորդում է, որ Թաիլանդի «Արքայադուստր Սիրինդհորն» վայրի բնության արգելոցում տեղադրված թակարդային տեսախցիկները նկարահանել են մի քանի կատուների, որոնք նախկինում համարվում էին անհետացած երկրում։
Տափակագլուխ կատուն (Prionailurus planiceps) համարվում էր «հավանաբար անհետացած» 1995 թվականից ի վեր։ Այն Հարավարևելյան Ասիայի ամենաքիչ ուսումնասիրված գիշատիչներից մեկն է։ Մոտավորապես 2 կգ քաշով կենդանին ունի կարճ մարմին՝ բարակ ոտքերով։ Տափակագլուխ կատուները սնվում են ձկներով, գորտերով և այլ ջրային կենդանիներով։ Իրենց թաղանթավոր ոտքերի միջոցով նրանք հեշտությամբ կողմնորոշվում են ճահճուտներում և որս անում։
Թակարդային տեսախցիկները ֆիքսել են ոչ միայն չափահաս կատուների, այլև ձագերի։ Սա նշանակում է, որ նրանք ոչ միայն բնակվում են արգելոցում, այլև բազմանում են։ Այս կենդանիների ընդհանուր պոպուլյացիան անհայտ է։

«Սա՞ է քաղաքապետին հարիր գրագետ ընտրված առողջ տնկին»․ Քրիստինա Վարդանյան
33107.11.2026, 16:36
8-րդ կովկասյան հովազը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Ուրցաձորի տեղամասում (տեսանյութ)
68203.11.2026, 21:48
«Ասում ես՝ նոր հանքեր մի բացեք, ասում են՝ չբացենք, որ հետո հանձնեն, իրենք բացե՞ն». Անի Խաչատրյան
70803.11.2026, 00:36
«Ամուլսարի ընդերքում կառուցած Որոտան-Արփա թունելի ջրի որակը գնահատվել է անբավարար». Լևոն Գալստյան
75002.11.2026, 02:06
SS United States նավը միտումնավոր կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ
239002.11.2026, 00:19
«Սիբիրում անսովոր ցուրտ է». Լևոն Ազիզյան (տեսանյութ)
62301.11.2026, 16:30
Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
325420.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
136119.10.2026, 11:00