Թրամփը ստորագրել է հուշագիր՝ 66 միջազգային կազմակերպություններից ԱՄՆ-ի դուրս գալու վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հուշագիր՝ ԱՄՆ-ի 66 միջազգային կազմակերպություններից դուրս գալու վերաբերյալ, հայտարարել է Սպիտակ տունը։
«Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է նախագահական հուշագիր՝ ԱՄՆ-ի 66 միջազգային կազմակերպություններից դուրս գալու վերաբերյալ, որոնք այլևս չեն ծառայում ԱՄՆ շահերին», - ասվում է վարչակազմի հայտարարության մեջ։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, հուշագիրը հրահանգում է ԱՄՆ բոլոր գործադիր գերատեսչություններին և գործակալություններին դադարեցնել ՄԱԿ համակարգին չպատկանող 35 կազմակերպությունների, ինչպես նաև ՄԱԿ-ի 31 կառույցների մասնակցությունը և ֆինանսավորումը։
Այդ կառույցների շարքում են գտնվում Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը, ՄԱԿ-ի Միջազգային առևտրի կենտրոնը, Խաղաղապահ հանձնաժողովը, Ժողովրդավարության հիմնադրամը և այլն։

«Եթե կարողանանք հասարակությանը համախմբել, իրավապահները մի օր որոշելու են Փաշինյանի ապօրինի հրամանները չկատարել»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
5622:54
Երևանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ
8822:18
«Անհրաժեշտ է հնարավորինս շատ հանրային կոնսոլիդացիայի ապահովում»․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
7422:06
«Այսպես խաղաղության չես հասնի, կհասնես Հայաստանի էֆթանազիայի». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
8121:54
«Եթե Փաշինյանն իրագործի այդ ծրագիրը, քայքայելու է ՀՀ իրավաքաղաքական հիմքերը»․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
8121:48
«Իսկ կարո՞ղ է Ալիևի հետ կուլիսային մյուս զրույցներից պատմել, թող մեզ լուսավորի մի քիչ»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
7321:24
«Հայաստանից գողականները գնում են Եվրոպա, գրում են, որ իրենք «գեյ» են՝ բնակության իրավունք ստանալու համար»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8921:06
«Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «ալիևյան սահմանադրության» վտանգները»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
9820:54