«Չինաստանը գործարկել է ռոբոտների համար հոդերի արտադրության աշխարհում առաջին գործարանը». #SCMP

Չինական Eyou Robot Technology ընկերությունը գործարկել է աշխարհում առաջին գործարանը՝ մարդանման ռոբոտների հոդերի արտադրության համար։ Այս մասին հայտնում է South China Morning Post թերթը։
Թերթի տվյալներով՝ Շանհայում գտնվող նոր գործարանը տարեկան կարող է արտադրել մինչև 100 հազար հոդ։ Ապագայում արտադրողականությունը հնարավոր է ավելացվի մինչև երեք անգամ։ Ընկերությունում հաշվարկել են, որ հոդերը կազմում են մեկ ռոբոտի ընդհանուր արժեքի գրեթե կեսը։
Ավելի վաղ չինացի ինժեներները Science Advances գիտական ամսագրում հրապարակված հոդվածում հայտնել էին, որ մշակել են մարդանման ռոբոտների համար վերջույթների նոր տեսակ, որոնք կառուցվածքային սկզբունքներով նման են մարդու ոտքերի ոսկորներին։ Ինչպես նշել էին չինացի գիտնականները, ներկայում աշխարհի տարբեր երկրներում հարյուրավոր գիտական և ինժեներական խմբեր աշխատում են ավելի կատարելագործված մարդանման ռոբոտների ստեղծման ուղղությամբ։

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
84421.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
293920.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
195820.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
222918.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
224617.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
337117.10.2026, 00:30
Արհեստական բանականությունը կարող է ահաբեկիչներին հասանելիություն տալ կենսաբանական զենքին. Բրիտանական հակահետախուզություն
244713.10.2026, 18:36
Արհեստական բանականությունն օգնել է 2000 տարի անց «կարդալ» Հերկուլանումի ածխացած պապիրուսը
258111.10.2026, 23:42