Թայվանի ափամերձ անտառներում հայտնաբերվել է ծաղիկ, որը «հակասում է» էվոլյուցիայի օրենքներին

Ամերիկացի բուսաբանները պարզել են, որ Թայվան կղզու ափամերձ անտառներում աճող ծաղկող լիանների մի տեսակ առաջացել է անսովոր էվոլյուցիոն գործընթացի արդյունքում, որը «հակասում է» ծաղկող բույսերի նոր տեսակների առաջացման վերաբերյալ ընդունված պատկերացումներին: Այս մասին հայտնել է Չիկագոյի Ֆիլդի թանգարանի մամուլի ծառայությունը:
Գիտնականները այս բացահայտումը կատարել են՝ ուսումնասիրելով էսխինանտուսների տեսակներից մեկի առաջացման պատմությունը։ Էսխինանտուսները լիանանման ծաղկավոր բույսեր են, որոնք աճում են Ասիայի հարավային և հարավարևելյան շրջաններում։ Բուսական աշխարհի այս ներկայացուցիչներից շատերն ունեն վառ կարմիր, երկար և անսովոր ձևի ծաղկաբույլեր։ Ծաղիկների կառուցվածքի պատճառով դրանց նեկտարով կարող են սնվել միայն որոշ թռչուններ, որոնք ունեն երկար և կոր կտուց։
Այս թռչունների ընտանիքի ներկայացուցիչները, ինչպես նկատել են բուսաբանները, բացակայում են Թայվանի տարածքում, որտեղ հանդիպում է Aeschynanthus acuminatus տեսակի էսխինանտուսը, որը տարածված է նաև Հարավարևելյան Ասիայի բազմաթիվ շրջաններում։ Սա գիտնականներին դրդել է ուսումնասիրել, թե որ թռչունների հետ են փոխազդում այս ծաղիկները, ինչպես նաև վերլուծել դրանց էվոլյուցիայի գենետիկական պատմությունը։ Այդ նպատակով հետազոտողները ծաղկաբույլերի կողքին տեղադրել են լուսանկարչական թակարդներ և վերծանել լիանայի ԴՆԹ-ն։
Հետազոտողների կատարած դիտարկումները ցույց են տվել, որ Թայվանում էսխինանտուսների այս տեսակը փոշոտվում է ամենակեր թռչունների կողմից, որոնք պատկանում են տիմելիաների ցեղին, մինչդեռ Ասիայի մյուս շրջաններում դրանց հետ փոխազդում են թռչուններ, որոնք սնվում են փոշով և նեկտարով։ Միաժամանակ ԴՆԹ կառուցվածքի վերլուծությունը ցույց է տվել, որ Aeschynanthus acuminatus տեսակի առաջին ներկայացուցիչները առաջացել են մայրցամաքային Չինաստանի տարածքում, այլ ոչ թե Թայվանում, ինչը հակասում է ծաղիկների էվոլյուցիայի մեխանիզմների վերաբերյալ ընդունված պատկերացումներին։
«Այս բացահայտումը մեր առաջ դրեց բազմաթիվ նոր հարցեր։ Մասնավորապես, մենք դեռ չգիտենք, թե ինչն է ստիպել այս ծաղկին «անցնել» այլ տեսակի թռչունների՝ իր նախկին փոշոտողների առկայության պայմաններում։ Մենք ենթադրում ենք, որ որոշ ժամանակ առաջ նեկտարով սնվող թռչունները ինչ-որ պատճառներով դադարել են արդյունավետորեն փոշոտել էսխինանտուսների մի մասը, ինչի արդյունքում բույսերը փոխել են ծաղկի ձևը և հարմարվել են կարճ կտուց ունեցող «ամենակեր» թռչունների կողմից փոշոտմանը՝ իրենց սովորական նեկտարի մասնագիտացված փոշոտողների փոխարեն», - նշել են գիտնականները։

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
84421.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
293920.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
195820.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
222918.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
224617.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
337117.10.2026, 00:30
Արհեստական բանականությունը կարող է ահաբեկիչներին հասանելիություն տալ կենսաբանական զենքին. Բրիտանական հակահետախուզություն
244713.10.2026, 18:36
Արհեստական բանականությունն օգնել է 2000 տարի անց «կարդալ» Հերկուլանումի ածխացած պապիրուսը
258111.10.2026, 23:42