Սիրիայի կառավարությունն ու քրդական ուժերը ինտեգրման վերաբերյալ համաձայնության են հասել

Քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) հայտարարել են Սիրիայի կառավարության հետ համաձայնության գալու մասին։ Այս մասին ասվում է SDF-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
«Հրադադարի վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել՝ որպես համապարփակ համաձայնագրի մի մաս, որը նախատեսում է երկու կողմերի ռազմական և վարչական կառույցների փուլային ինտեգրման գործընթաց»,- ասվում է հայտարարության մեջ։
Հաղորդագրության համաձայն՝ համաձայնագիրը ներառում է ռազմական ուժերի դուրսբերումը շփման գծերից, Սիրիայի ՆԳՆ ենթակայության տակ գտնվող անվտանգության ուժերի տեղակայումը Ալ-Հասաքե և Ղամիշլի քաղաքների կենտրոնական շրջաններում և տարածաշրջանում անվտանգության ուժերի ինտեգրման գործընթացի սկիզբը։
Ավելին, համաձայնագիրը նախատեսում է ինքնակառավարման ինստիտուտների ինտեգրումը սիրիական պետական կառույցներում՝ պահպանելով պետական ծառայողների աշխատատեղերը։ Կողմերը նաև համաձայնել են կարգավորել քրդական բնակչության քաղաքացիական և կրթական իրավունքները և ապահովել տեղահանված անձանց վերադարձը իրենց ծագման վայրեր։
«Համաձայնագրի նպատակն է պահպանել սիրիական տարածքի միասնությունը և հասնել տարածաշրջանի լիարժեք ինտեգրմանը՝ ամրապնդելով շահագրգիռ կողմերի միջև համագործակցությունը և համատեղելով երկրի վերականգնման ջանքերը»,- ասվում է հայտարարության մեջ։

«Մեր հարիֆը հիմա էլ ընկած է թուրքերի ոտքերը»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4818:18
Ավտովթար՝ Լոռու մարզում․ 2 վիրավորներից մեկն անչափահաս է, մյուսը՝ հղի կին
7817:42
«Էս տղան թուրքերին իշմար ա տալի՞ս, թե՞ միանգամից «էստի՛ համեցեք» ա անում»․ Արմենակ Դանիելյան
8017:30
«Կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին՝ ուսումնասիրել իրական պատմությունը»․ Արմեն Եղիազարյան (տեսանյութ)
7716:48
«Ինչ «քաղաքացիական պայմանագիր» է առաջարկում ընդդիմությունը»․ Ստեփան Դանիելյան
6916:24
«Հայ ժողովրդի կարմիր գծերը հստակ են»․ Մարգարիտ Եսայան
9315:36
«Մենք հետաքրքրված չենք G20-ով, եթե ՌԴ-ն չի մասնակցելու»․ Արախամիա (տեսանյութ)
17914:07
«Պիտի ջոկատ ստեղծենք, մեր տղերքը գնան կռվե՞ն Դոնբասում, ինչի՞ համար»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
10313:42