Արգելված բովանդակություն դիտելու համար Հյուսիսային Կորեայում դպրոցականներին մահապատժի են ենթարկում. #The_Sun

Հյուսիսային Կորեան մահապատիժներ, հարկադիր աշխատանքային ճամբարներ և հրապարակային նվաստացումներ է կիրառում Հարավային Կորեայի կողմից արտադրված հեռուստասերիալներ և երաժշտություն դիտողների կամ տարածողների նկատմամբ, գրում է The Sun-ը՝ աղբյուրներին հղում անելով։
Երկրից փախած հյուսիսկորեացիները Amnesty International իրավապաշտպան կազմակերպությանը հայտնել են, որ միայն խոշոր կաշառքը կարող է կանխել իրենց խիստ պատժի ենթարկվելը։ Որոշ մարդիկ վաճառում են իրենց տները՝ «վերակրթական ճամբարներ» չուղարկվելու համար։ «Պատժվում են» ոչ միայն մեծահասակները, այլև դեռահասները։ Հյուսիսային Կորեայից փախած մարդիկ պնդում են, որ մի քանի դպրոցականներ հրապարակայնորեն մահապատժի են ենթարկվել «Կաղամարի խաղը» հեռուստասերիալը դիտելու համար։
Վկաները նաև պնդում են, որ ձերբակալություններին մասնակցողներից շատերը գաղտնի կերպով իրենք են դիտում արգելված բովանդակություն։ Դպրոցականները նաև հանրային մահապատժի են ենթարկվում՝ որպես իրենց «գաղափարական ինդոկտրինացիայի» մաս։
Amnesty International-ի աղբյուրները նշել են, որ լուրջ ռիսկերից անկախ, օտարերկրյա բովանդակությունը լայնորեն տարածված է Հյուսիսային Կորեայում։ Նյութերը մաքսանենգ կերպով ներմուծվում են Չինաստանից։

Նիդերլանդների վարչապետն ու նրա զուգընկերը շուտով ծնողներ կդառնան
16418:37
«Մանվել Գրիգորյանի գործը փակվեց անմեղությունն ապացուցող փաստերի հիմքով, պատկան մարմիններն ինչո՞ւ չեն հրապարակում այս փաստը». Դավիթ Ամալյան
77013.10.2026, 00:42
Հրապարակվել է տեսանյութ Flydubai ավիաընկերության ինքնաթիռից (տեսանյութ)
306530.09.2026, 21:19
Ուկրաինան կարող է օրինականացնել պո*նոարդյունաբերությունը հանուն հարկային եկամուտների. WSJ
1029606.09.2026, 23:01
Ռուսաստանի դատարանը «Հետերոսեքսուալների և ԼԳԲՏ համայնքի հավասարության համար դաշինք»-ը ճանաչել է «ծայրահեղական»
1568023.06.2026, 23:41
«Ինձ հայտնում են, որ եթե գնամ Ապարան, բռնաբարելու են». Լիա Սարգսյան (լուսանկար)
828518.05.2026, 01:12
«Չեմ զարմանա, որ էսի իր տռուսիկը լինի». Արամ Մանուկյան
810518.05.2026, 00:54
«Մանկապղծության դեպք Տավուշում, ենթադրյալ հանցագործները ազատության մեջ են». Անի Գևորգյան
828013.05.2026, 22:06