Կիրակի, 08 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Ցանկացած հակապետական և հակազգային գործողություն պարտադիր ներկայացվում է գեղեցիկ փաթեթավորմամբ»․ Էդմոն Մարուքյան

«Ցանկացած հակապետական և հակազգային գործողություն պարտադիր ներկայացվում է գեղեցիկ փաթեթավորմամբ»․ Էդմոն Մարուքյան
137
Այսօր, 13:12

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը․ «Նկատե՞լ եք՝ ցանկացած հակապետական և հակազգային գործողություն, որը իրականացվում է մեր երկրում, պարտադիր ներկայացվում է գեղեցիկ փաթեթավորմամբ։

Իշխանությունները գլուխ են գովում՝ «մենք միակողմանի կերպով չենք հանձնել Տավուշի մարզում մեր վերահսկողության տակ գտնվող տարածքները օկուպանտ թշնամուն․ մենք ստացել ենք սահմանազատված սահման»։
Սակայն իրականության մեջ դա պարզապես պատ է, որի մոտ Փաշինյանը հաճախ կազմակերպում է զբոսաշրջային այցեր, իսկ Հ1-ը այդ մասին պուպուշ ռեպորտաժներ է պատրաստում։

Հիմա ատոմակայանը կփակեն ու կասեն՝ «այդ ատոմակայանի շահագործումը խնդրահարույց էր և վտանգավոր, դրա փոխարեն մենք կկառուցենք մոդուլային ատոմակայան»։
Բայց կլինի հետևյալը․ Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով ատոմակայանը կփակեն, և մեզ բոլորիս կդնեն թշնամի պետություններից կախվածության մեջ։

ՀԳ․ Այս ամենը Նիկոլ Փաշինյանի
«Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը»
տրամաբանության շարունակությունն է, որտեղ կորուստը մատուցվում է որպես ձեռքբերում»։

Աղբյուրը`   Էդմոն Մարուքյան