«Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրման դեպքում կարող ենք կորցնել մեր պետականությունը»․ Ոսկան Սարգսյան
![]() 125 Այսօր, 13:42 Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հունիսի 7-ին նշանակված ԱԺ ընտրությունները ճակատագրական են Հայաստանի և հայ ազգի համար։ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրման դեպքում կարող ենք կորցնել մեր պետականությունը կամ՝ ինչ մնա դրանից, այլևս պետություն չի լինելու, այլ՝ օտարների վերահսկողության տակ գտնվող տարածք, որտեղից հայաստանցիները, հայերը փախչելու են։ Հայաստանի քաղաքական կուսակցությունները շատ վարկաբեկված են իրենց գործունեությամբ կամ՝ ցուցաբերած անգործությամբ։ Ընտրություններից դեռ 4 ամիս կա, այդ ընթացքում շատ բան կարող է փոխվել, կախված ընտրություններին քաղաքական ուժերի նախապատրաստվելու աստիճանից։ Սակայն, լրագրողիս նախնական տվյալներով՝ խորհրդարան կարող են անցնել 4 քաղաքական ուժ՝ «Մեր ձևովը» կամ՝ «Ուժեղ Հայաստանը», ՔՊ-ն, Ռոբերտ Քոչարյանի և ՀՅԴ-ի դաշինքը։ Թե ո՞րը կլինի ԱԺ մտնող 4-րդ, ընդդիմադիր ուժը, դեռ պարզ չէ։ Ընդ որում՝ ՔՊ-ն և Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքը հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում 2021թվականի ԱԺ ընտրությունների համեմատ մոտ 2 անգամ ավելի քիչ պատգամավոր են ունենալու, որովհետև իրենցից ընտրողների հիասթափությունը մեծ է։ Եթե համատարած կեղծումներ չլինեն, բոլոր վարչական ռեսուրսները գումարած՝ ՔՊ-ն կստանա մոտ 30-35 տոկոս քվե։ Այս դիտարկումներով չեմ հավակնում վերջնական ճշմարտության, մանավանդ, որ առաջիկա 4 ամսում իրավիճակը կարող է բավական փոխվել»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Իրանն ուրանը հարստացնելու իրավունք ունի, նույնիսկ եթե դա հանգեցնի պատերազմի»․ Արաղչի
12214:03
«Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրման դեպքում կարող ենք կորցնել մեր պետականությունը»․ Ոսկան Սարգսյան
11713:42
Նեթանյահուն փետրվարի 11-ին կհանդիպի Թրամփի հետ
16913:32
«Ցանկացած հակապետական և հակազգային գործողություն պարտադիր ներկայացվում է գեղեցիկ փաթեթավորմամբ»․ Էդմոն Մարուքյան
13113:12
«Կիևին դժվարին օրեր են սպասվում»․ Կլիչկո
27910:12
«ՀՀ-ի դեմ պատերազմը տեղափոխել են հասարակական կարծիքի վրա ազդեցության դաշտ»․ Հակոբ Բադալյան
22903:06
«Միջազգային հարաբերությունների առանցքը շահն է, ոչ թե արժեքները»․ Արա Պողոսյան
17802:06
«Թուրքերի կարծիքով՝ հիմա իրենց ծրագիրն իրականացնելու հարմար ժամանակն է»․ Էդուարդ Շարմազանով
32300:48
