Գիտնականները պարզել են, որ մարդիկ 2,5 հազար տարի առաջ կարողացել են կատարել բարդ վիրահատություններ

Գիտնականները պարզել են, որ դեռ 2,5 հազար տարի առաջ մարդիկ կարողանում էին բավականին բարդ վիրահատություններ կատարել: Այս եզրակացությանը նրանք եկել են՝ ուսումնասիրելով Ալթայում գտնված մի հնագույն մումիա։ Ռուս մասնագետները որոշել են կնոջ գանգը հետազոտել սովորական համակարգչային տոմոգրաֆիայի (ԿՏ) միջոցով, ու արդյունքներն ուղղակի ապշեցրել են բոլորին։
Պարզվել է, որ կինը ժամանակին գլխի շատ ծանր վնասվածք է ստացել, ինչի պատճառով ծնոտի աջ հատվածը գրեթե ամբողջությամբ ջարդվել է։ Բայց այն ժամանակվա «բժիշկները» չեն թողել, որ նա մահանա. նրանք մի այնպիսի բարդ վիրահատություն են արել, որի շնորհիվ կինը ոչ միայն ողջ է մնացել, այլև կարողացել է նորմալ խոսել, հաց ուտել ու դեռ երկար տարիներ ապրել։ Հետազոտողներն ասում են, որ մինչև հիմա փաստեր չկային այն մասին, որ հազարավոր տարիներ առաջ մարդիկ նման բժշկական հմտություններ են ունեցել։
Գիտնականներից Վլադիմիր Կանիգինը նշել է, որ տոմոգրաֆիան իրենց համար իսկական «ժամանակի մեքենա» է դարձել։ Առանց մումիային ձեռք տալու կամ վնասելու՝ նրանք կարողացել են տեսնել, թե ինչպես են հին ժամանակներում մարդուն բուժել։ Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է մի շատ կարևոր բան. հնում մարդիկ չեն լքել իրենց հիվանդ կամ վիրավոր հարազատներին, այլ արել են հնարավոր ամեն ինչ նրանց փրկելու համար։

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
84321.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
293420.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
195520.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
222618.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
224317.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
336717.10.2026, 00:30
Արհեստական բանականությունը կարող է ահաբեկիչներին հասանելիություն տալ կենսաբանական զենքին. Բրիտանական հակահետախուզություն
244513.10.2026, 18:36
Արհեստական բանականությունն օգնել է 2000 տարի անց «կարդալ» Հերկուլանումի ածխացած պապիրուսը
257911.10.2026, 23:42