Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին

Մեքսիկայի մեծ մասում իրավիճակը մնում է լիովին նորմալ՝ չնայած տեղայնացված միջադեպերին և ճանապարհների փակմանը, որոնք առաջացել են անվտանգության ուժերի կողմից «Խալիսկոյի Նոր Սերունդ» կարտելի առաջնորդ Էլ Մենչոյին վերացնելու հատուկ գործողության հետևանքով։ Այս մասին հայտարարել է լատինաամերիկյան երկրի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։
«Ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է Մեքսիկայի բանակի և Ազգային գվարդիայի կողմից իրականացված գործողության մասին, որը հանգեցրել է տարբեր ճանապարհային արգելափակումների և այլ պատասխան գործողությունների»,- գրել է պետության ղեկավարը: «Երկրի մեծ մասում կյանքն ընթանում է բնականոն հունով»:
Շեյնբաումը նշել է, որ դաշնային կառավարությունը պահպանում է «բացարձակ համակարգում բոլոր նահանգային կառավարությունների հետ» և կոչ է արել քաղաքացիներին պահպանել հանգստություն և հետևել Անվտանգության կաբինետի պաշտոնական հաղորդագրությունների ընթացքին:
Հիշեցնենք, որ երեկ Մեքսիկայի Ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել էր «Խալիսկոյի Նոր Սերունդ» կարտելի առաջնորդ Ռուբեն Օսեգերա Սերվանտեսի, նույն ինքը՝ Էլ Մենչոյի, լիկվիդացման մասին: Նախարարության տվյալներով՝ հանցագործը ծանր վիրավորվել է անվտանգության ուժերի հետ զինված բախման ժամանակ և մահացել ռազմական հոսպիտալ ուղղաթիռով տեղափոխվելու ժամանակ:

«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը եռակողմ հանդիպման առաջարկներ են մշակում». Պեսկով
6014:25
«ԱՄՆ դեմոկրատները պատրաստում են Ուկրաինայի համար մոտ 15 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ». #FT
14111:13
«Քաղաքական ուժերը պետք է դրսևորեն նաև կոնստրուկտիվ ընդդիմախոսության պատրաստակամություն». Հակոբ Բադալյան
10010:06
«Ադրբեջանին առանց Անկախության մասին Հռչակագրի Սահմանադրություն պետք չէ». Գևորգ Դանիելյան
10709:54
«Դուք չեք էլ ուզում հզորանալ»․ Ոսկան Սարգսյան
10709:24
«Ադրբեջանը կհասնի իր նպատակին, եթե Հայաստանն ի վիճակի չլինի հաղթահարել երեք խնդիրների լուծում»․ Արա Պողոսյան
10309:12
Թրամփը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
23602:07
«Թրամփը կշարունակի առաջնորդվել իր ինտուիցիայով և անձնական հարաբերություններով»․ Գարիկ Քեռյան
12901:06