Շաբաթ, 28 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Մարդիկ հակված չեն պետություն վստահել մի մարդու, ով անգամ սեփական ընտանիքին չի կարողանում տեր լինել»․ Արմեն Աղայան

«Մարդիկ հակված չեն պետություն վստահել մի մարդու, ով անգամ սեփական ընտանիքին չի կարողանում տեր լինել»․ Արմեն Աղայան
129
Այսօր, 17:06

Քաղաքագետ Արմեն Աղայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սրանք այնքան սուտ են խոսել, որ անգամ բաժանվելուն ոչ ոք չի հավատում՝ կասկածում են, որ ինչ-որ նախընտրական խորամանկություն է։
Բայց հենց նախընտրական տեսակետից, կարծում եմ, սա կարող է իրոք վնասել Կիկոլին, որովհետև մարդիկ ենթագիտակցորեն հակված չեն պետություն վստահել մի մարդու, ով անգամ սեփական ընտանիքին չի կարողանում տեր լինել, ընտրել մեկին, որին անգամ իր կինը այլևս չի ընտրում։
Կաթողիկոսին գահընկեց անելու ծրագրի տապալումից հետո, սա Կիկոլի անզորությունը փաստող երկրորդ կարևոր բացասական ազդակը կարող է դառնալ միշտ ուժեղին ընտրող զանգվածի աչքին։ Ու բոլորովին բացառված չէ, որ հենց այս հանգամանքը վճռորոշ դառնա գրեթե պարտված անորակ ընդդիմության փրկության համար»։

Աղբյուրը`   Արմեն Աղայան