Թրամփը կորցրել է հետաքրքրությունն Ուկրաինայում խաղաղության բանակցությունների նկատմամբ

Ուկրաինայում խաղաղության բանակցությունները ձգձգվել, քանի որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ուշադրությունը կենտրոնացրել է Իրանի պատերազմի վրա, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին: Ռուսաստանի վրա խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի ճնշումը նույնպես նվազում է։
ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ վերջին եռակողմ խաղաղության բանակցությունները տեղի են ունեցել փետրվարի կեսերին Ժնևում և հանգեցրել են արդյունքների վերաբերյալ չափազանց սահմանափակ հայտարարությունների։
Հանդիպումից հետո կողմերն առաջընթաց են գրանցել հրադադարի տեխնիկական մանրամասների քննարկման հարցում՝ թե ինչ է տեղի ունենալու մարտերի դադարեցումից հետո, բայց քիչ առաջընթաց են գրանցել քաղաքական հարցերի, այսինքն՝ այն պայմանների հարցում, որոնց դեպքում պատերազմը կարող է ավարտվել։
Ռուսաստանը շարունակում է պահանջել ուկրաինական զորքերի դուրսբերումը Դոնբասի ամբողջ շրջանից, ինչը Ուկրաինան շարունակում է անընդունելի համարել: Հարցականի տակ է նաև Զապորոժյեի ատոմակայանի կարգավիճակը, որը մնում է Ռուսաստանի վերահսկողության տակ։
Եռակողմ բանակցությունների նոր փուլը հետաձգվել է Մերձավոր Արևելքում նոր պատերազմի պատճառով, մինչդեռ նախագահ Թրամփը, իր հերթին, իր ուշադրությունը շեղել է Ուկրաինայից դեպի Իրան, Financial Times-ին ասել են չորս եվրոպացի դիվանագետներ։ «Սա աղետ է և՛ մեզ համար [Եվրոպայի], և՛ Ուկրաինայի համար», - հավելել է նրանցից մեկը։
«Բանակցություններում իսկապես դադար է եղել։ Ամերիկացիներն այլ առաջնահերթություններ ունեն, և դա հասկանալի է», - թերթին հաստատել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ԱՄՆ-ից Ուկրաինա զենքի, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումները նույնպես հետաձգվում են, քանի որ Վաշինգթոնն այժմ այլ առաջնահերթություններ ունի։
Ըստ էության, Ուկրաինան և Մերձավոր Արևելքի երկրներն այժմ ստիպված են մրցակցել ամերիկյան օգնության համար, FT-ին բացատրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։

«Դուք չեք էլ ուզում հզորանալ»․ Ոսկան Սարգսյան
4909:24
«Ադրբեջանը կհասնի իր նպատակին, եթե Հայաստանն ի վիճակի չլինի հաղթահարել երեք խնդիրների լուծում»․ Արա Պողոսյան
5509:12
Թրամփը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
20202:07
«Թրամփը կշարունակի առաջնորդվել իր ինտուիցիայով և անձնական հարաբերություններով»․ Գարիկ Քեռյան
11701:06
«Կան մարդիկ, որոնց համար սուտը սեփական նպատակներին համապատասխանեցնելու մշտական գործիք է»․ Սենոր Հասրաթյան
13500:36
«Միսիան անիրականալի է․ Ալիևը Փաշինյանի հետ խաղաղության համաձայնագիր չի ստորագրելու»․ Ոսկան Սարգսյան
13800:18
«Բազմաթիվ թմրամոլ և այլասերված կանայք աշխատանքի են ընդունվել նրա համար, որ հրապարակավ սատարել են այս ռեժիմին»․ Վարդուհի Սարգսյան
120Երեկ, 23:54
«Չգիտենք՝ ում ոտքերի տակ էր նա ընկնում, բայց հենց Ռուսաստանն էր, որ վերջ դրեց արյունահեղությանը»․ Զախարովա (տեսանյութ)
246Երեկ, 23:36