Մարսագնացի պատահական բացահայտումը. Կարմիր մոլորակը կրկին զարմացրել է

NASA-ի Curiosity մարսագնացը, անցնելով Մարսի Գեդիզ Վալլիս հովտով, պատահաբար կոտրել է մի քար, որի ներսում գիտնականները մաքուր ծծումբ են գտել: Սա իսկական անակնկալ էր մասնագետների համար, քանի որ մինչ այժմ Կարմիր մոլորակի վրա հանդիպել էին միայն ծծմբի միացություններ (սուլֆատներ), իսկ ծծումբն իր մաքուր տեսքով այնտեղ տեսնում են առաջին անգամ:
Այս գտածոն նոր հարցեր է առաջացնում: Մաքուր ծծումբն առաջանում է շատ յուրահատուկ պայմաններում, որոնց գոյությունը Մարսի այդ հատվածում մինչ այս որևէ կերպ չէր հաստատվել: Սա նշանակում է, որ մոլորակի պատմության մեջ կան էջեր, որոնք մեզ դեռ անհայտ են:
Հայտնագործությունը կարևոր է նաև կյանքի հետքերի որոնման համար: Ծծումբը կենսական նշանակություն ունեցող տարրերից է: Թեև մաքուր ծծմբի առկայությունն ինքնին չի ապացուցում, որ Մարսի վրա երբևէ կյանք է եղել, այն ևս մեկ կարևոր դետալ է ավելացնում ընդհանուր պատկերին. մոլորակի վրա արդեն հայտնաբերվել են ջուր, անհրաժեշտ քիմիական տարրեր և պայմաններ, որոնք միլիոնավոր տարիներ առաջ կարող էին պիտանի լինել կյանքի համար:
Եթե Curiosity-ն պատահաբար չանցներ հենց այդ քարի վրայով ու չջարդեր այն, այս հայտնագործությունը գուցե դեռ երկար ժամանակ չարվեր: Այժմ NASA-ի մասնագետները փորձում են հասկանալ, թե ինչպես է մաքուր ծծումբը հայտնվել Մարսի մակերևույթին և ինչ նոր գաղտնիքներ կարող է այն բացահայտել:

ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
277Երեկ, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
298Երեկ, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
44706.11.2026, 00:36
Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
148502.11.2026, 00:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
153301.11.2026, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
126021.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
498320.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
316020.10.2026, 19:54