Ստեղծվել է ԱԲ-օգնական՝ քնի խանգարումների ախտորոշման համար

ՌԴ առողջապահության նախարարության Սամարայի պետական բժշկական համալսարանի մասնագետները արհեստական բանականությաքն հիման վրա մշակել են երկու փոխլրացնող թվային օգնականներ, որոնք թույլ են տալիս գնահատել քնի կառուցվածքը էլեկտրոէնցեֆալոգրամայի միջոցով և հայտնաբերել շնչառական խանգարումները, այդ թվում՝ ապնոէ, հիպոպնոէ և խռմփոց: Այս մասին ТАСС-ին հայտնել են համալսարանի մամուլի ծառայությունից։
Մամուլի ծառայության տվյալներով՝ առաջին նախատիպը իրենից ներկայացնում է ծրագրային մոդուլ՝ աուդիոձայնագրությունների հիման վրա շնչառական խանգարումների ավտոմատ հայտնաբերման համար՝ մել-սպեկտրոգրամների վերլուծության միջոցով։ Ծրագիրը ձևավորում է ստանդարտ հաշվետվություններ, որոնք պարունակում են դասակարգման որակի հիմնական չափորոշիչներ և օգնում են բժշկին արագ գնահատել խանգարումների բնույթը։ Նման լուծումը ավտոմատացնում է նախնական վերլուծությունը և նվազեցնում մասնագետների առօրյա աշխատանքի ծավալը։
Երկրորդ նախատիպը նախատեսված է պոլիսոմնոգրաֆիայի տվյալները ավտոմատ կերպով վերծանելու և քնի փուլերը դասակարգելու համար՝ հիմնվելով էլեկտրոէնցեֆալոգրամայի (ԷԷԳ) տվյալների վրա: «Նախատիպը հիմնված է խորը ուսուցման մոդելի վրա, որը մշակում է ԷԷԳ ազդանշանները և դասակարգում յուրաքանչյուր 30 վայրկյան տևողությամբ ձայնագրությունը համապատասխան քնի փուլին: Այս մոտեցումը ընդօրինակում է բժշկի տրամաբանությունը, որը գնահատում է քունը ոչ թե որպես առանձին հատվածների ամբողջություն, այլ որպես շարունակական գործընթաց», - նշվում է հայտարարության մեջ:

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
84321.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
293420.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
195520.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
222618.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
224317.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
336717.10.2026, 00:30
Արհեստական բանականությունը կարող է ահաբեկիչներին հասանելիություն տալ կենսաբանական զենքին. Բրիտանական հակահետախուզություն
244513.10.2026, 18:36
Արհեստական բանականությունն օգնել է 2000 տարի անց «կարդալ» Հերկուլանումի ածխացած պապիրուսը
257911.10.2026, 23:42