«Իրանն աննախադեպ քայլ է արել»․ Հակոբ Բադալյան
![]() 113 Այսօր, 14:18 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Իրանը միջին հեռահարության երկու բալիստիկ հրթիռ է արձակել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա կղզու ուղղությամբ, որտեղ գտնվում է բրիտանա-ամերիկյան ռազմակայան: Հնդկական օվկիանոսում այն ԱՄՆ խոշորագույն հենակետ է, որտեղ տեղակայվում են ծանր ռմբակոծիչներ: Հատկանշականը այն է, որ Դիեգո Գարսիան բավականին հեռու է Իրանից՝ գրեթե 3,8 հազար կմ: Փաստորեն, Իրանը օգտագործել է հրթիռներ, որոնք հասնում են մինչև Դիեգո Գարսիա, ինչը նշանակում է, որ Իրանի հասանելիության ներքո են ոչ միայն Մերձավոր Արեւելքիի ամերիկյան թիրախներ: Արձակված հրթիռներն իհարկե չեն խոցել ոչինչ, մեկն ընկել է օվկիանոսը, մյուսը որսացել է ամերիկյան էսմինեցը: Սակայն, ըստ ամենայնի հարվածի բուն նպատակը եղել է ցուցադրելը, որ տիրապետում է այդպիսի հեռահարության հարվածի հնարավորության: Այդ իմաստով, Իրանը փաստացի այս պատերազմի համար աննախադեպ քայլ է արել, առաջին անգամ կիրառելով միջին հեռահարության բալիստիկ հրթիռ: Դիեո Գարսիայի բազան բրիտանական է, սակայն այնտեղ առավել մեծ ներկայությունը ամերիկյան է: Իրանի դեմ պատերազմից առաջ եղավ տեղեկություն, որ Լոնդոնը հրաժարվել է թույլ տալ ԱՄՆ-ին օգտագործել այդ ռազմակայանը: Թրամպը նաեւ դրա համար էր հայտարարում, թե հիասթափվել է Սթարմերից՝ Բրիտանիայի վարչապետից: Միեւնույն ժամանակ, պատերազմից ոչ շատ առաջ, Բրիտանիան որոշեց կղզին վերադարձնել Մավրիկիոսին, ինչը ևս հարուցել էր Թրամպի դժգոհությունը: Իհարկե վերադարձի պայմանն այն էր, որ բազան կշարունակի մնալ: Նաեւ հատկանշական է, որ նախօրեին տեղեկություն եղավ Իրանի ԱԳ նախարարի և Բրիտանիայի ԱԳ նախարարի հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում Աբաս Արաղչին հայտնել էր, որ, եթե Բրիտանիան օգնի ԱՄՆ-ին Իրանին հարված հասցնելու հարցում, ապա Իրանը օրինական թիրախ կհամարի բրիտանական օբյեկտները»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Այդ մարդու համար խաղաղությունը Ալիևի բարի վերաբերմունքն է իր նկատմամբ». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
015:42
Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ուրանի հարստացման համալիրի վրա հարձակման մասին
8215:15
«Ո՞ւմ տեսնելիս կարող եք ասել՝ ոնց եմ ես քեզանից զզվո՜ւմ»․ լրագրողը՝ Հայկ Մարությանին
8715:00
«Չենք համագործակցելու ՔՊ-ի հետ, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժի հետ»․ Հայկ Մարության (տեսանյութ)
12414:42
«Եկել է ճշմարտությունն ասելու պահը»․ Հայկ Մարության (տեսանյութ)
10214:30
«Իրանն աննախադեպ քայլ է արել»․ Հակոբ Բադալյան
11314:18
«Իրենք էլ չեն հասկանում, թե ուր են տանում երկիրը»․ Ռոբերտ Քոչարյան
14114:12
«Երեկվանից սպառնալիքներ են հնչում»․ Աննա Գրիգորյան
17214:00
