Շաբաթ, 21 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Իրանական կողմն ազդանշաններ ունի, որ ԱՄԷ-ի տարածքից պատրաստվում են հшրձակումներ Պարսից ծոցի իրանական կղզիների ուղղությամբ»․ Վարդան Ոսկանյան

«Իրանական կողմն ազդանշաններ ունի, որ ԱՄԷ-ի տարածքից պատրաստվում են հшրձակումներ Պարսից ծոցի իրանական կղզիների ուղղությամբ»․ Վարդան Ոսկանյան
104
Այսօր, 12:12

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Դատելով իրանական ԶԼՄ-ների հրապարակումներից, ինչպես նաև իրանական ԶՈՒ-երի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի քիչ առաջ տարածած զգուշացումից, իրանական կողմը, հավանաբար, որոշակի ազդանշաններ ունի, որ ԱՄԷ-ի տարածքից պատրաստվում են հարձակումներ Պարսից ծոցի իրանական կղզիների ուղղությամբ։

Այս պատերազմի համատեքստում Իրան-ԱՄԷ հարաբերություններում լարվածության մակարդակը պարբերաբար աճ է գրանցում՝ հատկապես այն բանից հետո, երբ Իրանի ԱԳ նախարար Արաղչին ուղիղ տեքստով մեղադրեց ԱՄԷ-ին այդ երկրի տարածքն իրանական Խարգ կղզու վրա ամերիկյան հարձակման համար տրամադրելու մեջ։

Միջազգային ԶԼՄ-ներում տևական ժամանակ է, ինչ պարբերաբար շրջանառվում են կարծիքներ, որ ԱՄՆ-ը կարող է ցամաքային գործողություն իրականացնել իրանական կղզիները գրավելու նպատակով, ինչը պատերազմին կհաղորդի էլ ավելի վտանգավոր և արյունալի բնույթ»։

Աղբյուրը`   Վարդան Ոսկանյան