Գիտնականները պարզել են՝ քնի ընթացքում ուղեղի ակտիվությամբ կարելի է որոշել, թե որքան արագ է ծերանում ուղեղը

Գիտնականները պարզել են, որ քնի ընթացքում ուղեղի ակտիվությամբ կարելի է որոշել, թե որքան արագ է ծերանում ուղեղը և որն է դեմենցիայի զարգացման ռիսկը: Եթե այսպես կոչված «ուղեղի տարիքը», որը հաշվարկվում է էլեկտրաենցեֆալոգրաֆիայի ազդանշաններով, գերազանցում է մարդու իրական տարիքը, հիվանդության հավանականությունը նկատելիորեն մեծանում է: Աշխատանքը հրապարակվել է JAMA-ում։
Հետազոտությանը մասնակցել է 40-ից 94 տարեկան մոտ 7000 մարդ։ Նրանց հետևել են մինչև 17 տարի, որի ընթացքում մոտ 1000 մասնակցի մոտ զարգացել է դեմենցիա։ Վերլուծությունը ցույց է տվել, որ ուղեղի «ծերացման» յուրաքանչյուր լրացուցիչ 10 տարին գրեթե 40 տոկոսով մեծացնում է հիվանդության առաջացման ռիսկը։
Ընդ որում առանցքային են եղել ոչ թե քնի ստանդարտ ցուցանիշները, ինչպիսին է տևողությունը, այլ ավելի նուրբ բնութագրերը՝ ուղեղի ալիքների կառուցվածքը: Հենց դրանք են արտացոլում հիշողության գործընթացները, վերականգնումը և ուղեղի ընդհանուր առողջությունը, որոնք ավանդական չափանիշները հաճախ բաց են թողնում:
Հեղինակները նշում են, որ ապագայում նման տեխնոլոգիաները կարող են օգտագործվել նույնիսկ կլինիկական միջավայրից դուրս, օրինակ՝ կրելի սարքերի միջոցով: Սա թույլ կտա ավելի վաղ հայտնաբերել դեմենցիայի ռիսկը և ժամանակին կատարել կենսակերպի փոփոխություններ, այդ թվում՝ բարելավել քնի որակը:

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
53721.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
175220.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
124420.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
151418.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
154117.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
241617.10.2026, 00:30
Արհեստական բանականությունը կարող է ահաբեկիչներին հասանելիություն տալ կենսաբանական զենքին. Բրիտանական հակահետախուզություն
196813.10.2026, 18:36
Արհեստական բանականությունն օգնել է 2000 տարի անց «կարդալ» Հերկուլանումի ածխացած պապիրուսը
209811.10.2026, 23:42