Ուրբաթ, 27 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Իրանը հնարավոր է եղել գրավել, բայց հաղթել այս հինավուրց ազգին՝ անհնարին է»․ Վարդան Ոսկանյան

«Իրանը հնարավոր է եղել գրավել, բայց հաղթել այս հինավուրց ազգին՝ անհնարին է»․ Վարդան Ոսկանյան
143
Այսօր, 19:54

Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Այս հուզիչ կադրերում՝ Իրանի հարավային Հորմոզգան նահանգի ծովափնյա մի վայրում իրանցի աղջնակն անխռով ճոճվում է ճոճանակի վրա, այն դեպքում, երբ քիչ հեռու՝ թշնամական օդային հարվածների հետևանքով բարձրացող թանձր ծուխն է։

Հազարամյակների պատմության ընթացքում եղել են դեպքեր, երբ Իրանը հնարավոր է եղել նույնիսկ գրավել, բայց հաղթել այս հինավուրց ազգին՝ անհնարին է»։

Աղբյուրը`   Վարդան Ոսկանյան