«Երբ «իշխանությունը» հակված է լինում բռնաճնշումների, դա վերջ չի ունենում»․ Սուրեն Սահակյան
![]() 114 Այսօր, 19:18 Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի անխափան գործող օրենք կա աշխարհում/կյանքում/քաղաքականության մեջ։ Երբ «իշխանությունը» բարոյական արժեքներից զուրկ է և հակված է բռնաճնշումների, ուրեմն դա վերջ չի ունենում։ Եթե սկզբում ճնշումները վերաբերում են գուցե իրապես մեղավորներին, բայց նրանց նկատմամբ անարդար են գործում, ապա հետագայում դա տարածվում է անմեղ հակառակորդների վրա, հետո՝ յուրայինների, հետո՝ կամայական անցանկալիների, հետո՝ բոլորի։ Սրա կանգնեցնելու մի ձև կա՝ կայացած ու փոխզսպող ինստիտուտները։ Հայաստանը դրանցից չունի։ Չուներ նաև ստալինյան համակարգը, ու էդ նույն կերպ եղավ։ Պուտինը սկզբում վերացրեց ինստիտուտները, ու երբ ազատվեց դրանցից, հիմա բռնաճնշումները բոլորի վրա են տարածվում։ Ռուսաստանի վրա օրինակները բերեցի, բայց դա բոլորին է վերաբերում։ Բացառապես բոլորի։ Սրբազանների գործը, Սամվել Կարապետյանի գործը, Հովիկ Աղազարյանի գործը, Միկայի գործը, սրանք ցուցիչներ են։ ՔՊ-ականների սանձարձակ պահվածքը ցուցիչ է։ Կայացած քաղաքական ինստիտուտներ ու ավանդույթներ ունեցող երկրներում ժողովուրդն արդեն վաղուց հասկացած կլիներ։ Մեզ մոտ դեռ մտայնություն կա, թե Հայաստանում ժողովրդավարություն է։ Ուրեմն, պատրաստվեք Հայաստանում եղած ամենածանր բռնաճնշումներին ու բռնապետությանը։ Քանի որ ինստիտուտներ չկան, էս հեռանկարը կանգնեցնող միակ կարող ուժը ժողովրդական ցասումն է լինելու։ Աղբյուրը` Սուրեն Սահակյան |

«Յոթուկես ամիս գլուխ էին հարթուկում, հիմա քանդում են խաղաղության թեզը»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
7619:36
«Երբ «իշխանությունը» հակված է լինում բռնաճնշումների, դա վերջ չի ունենում»․ Սուրեն Սահակյան
10019:18
Իսրայելական հարվածի հետևանքով լիբանանցի 2 լրագրող է զոհվել
16618:54
«Վախենում են ընդդիմադիրներին վարձակալությամբ տարածքներ տալ՝ ճնշումներից խուսափելու համար»․ Դանիել Իոաննիսյան
15218:12
Արարատ Միրզոյանը և Արաղչին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին
14517:48
«Ո՞նց բացատրենք որոշ ընդդիմադիր գործիչներին և աջակիցներին, որ իրենց ֆեյսբուքյան գզվռտոցը զզվելի է»․ Տաթևիկ Սողոյան
19716:24
«Աշոտ Նավասարդյանը բացառիկ քաղաքական գործիչ էր»․ Տիգրան Թորոսյան (տեսանյութ)
17816:06
«Հայաստան» դաշինքի անդամները Հրազդանում են (տեսանյութ)
16515:48
