«Յոթուկես ամիս գլուխ էին հարթուկում, հիմա քանդում են խաղաղության թեզը»․ Ռոբերտ Քոչարյան
![]() 134 Այսօր, 19:36 «Այն կանխատեսումը, որ մենք ունեցել ենք, ամբողջությամբ իրականացավ»,- այս մասին «Հայաստան» դաշինքի անդամների և հրազդանցիների հետ հանդիպմանը նշել է դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Հայաստանում երևի հարթուկն էլ միացնեիր, խալադիլնիկն էլ միացնեիր TRIP-ից էին խոսում․․․ Նախաստորագրվեց «խաղաղության պայմանագիր»՝ նախագահների մասնակցությամբ․․․ Սա անհասկանալի էր: Բայց խաղաղության թեման վերջին 7-8 ամիսների ընթացքում դարձել է թոփ-թեմա։ Մենք ասում էինք երաշխավորված խաղաղության մասին, որը կախված չէ Նիկոլ Փաշինյանից, ՔՊ-ականներից, Ռոբերտ Քոչարյանից, Թրամփից, մեկ ուրիշից․․․ Երաշխավորված խաղաղություն, նշանակում է միջազգային մեխանիզմների կիրառում՝ Ալիևի կամքից դուրս։ Մեկ շաբաթ է՝ պարզվում է, որ այդ նախաստորագրված փաստաթուղթը փուչիկ է։ Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ն բոլոր «հարթուկներից» խոսում են նրա մասին, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու, եթե ինքը չվերընտրվի։ Սա՞ է խաղաղությունը։ Յոթուկես ամիս իրենք գլուխ էին հարթուկում խաղաղության մասին, հետո պարզվեց, որ այդ խաղաղությունը ուղիղ կապված է ՀՀ ընտրությունների հետ։ Իսկ խաղաղության խախտողը լինելու է Իլհամ Ալիևը։ Սրա՞նք են ձեր փաստարկները։ Սա ի՞նչ խաղաղություն է, որը կապված է ընրությունների արդյունքների հետ։ Յոթուկես ամիս բոլոր «էլեկտրական սարքերից» հնչող խաղաղության թեզը իրենք հիմա քանդում են ամենօրյա՝ 24-ժամվա ռեժիմով։ Քանդում են, որովհետև հասկացել են, որ ընտրվելը դժվար է և պետք է վախ ներշնչել ժողովրդի մեջ»,- ընդգծել է Քոչարյանը։ |

«Սա հոգեբանական տեռորի ենթարկելու մանիպուլյատիվ հնարք է»․ Սայաթ Շիրինյան
3721:18
«Իշխանություններն ամեն ինչ անում են, զզվացնում են, որ արցախցին գնա Հայաստանից»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
11321:00
«Եթե քաղաքացիները մասնակցեն ընտրություններին, անհնար է, որ ՔՊ-ն ունենա 70 տոկոս»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
12420:42
«Եթե այս իշխանությունները վերարտադրվեն, նոր զիջումներ են լինելու»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
10120:36
«Զարմանալի է, որ դեռ հավատում են ձեր ստերին»․ Ոսկան Սարգսյան
11520:18
«Ղարաբաղը հանձնածները չեն կարող չպատժվել». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
17919:54
«Յոթուկես ամիս գլուխ էին հարթուկում, հիմա քանդում են խաղաղության թեզը»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
13419:36
«Երբ «իշխանությունը» հակված է լինում բռնաճնշումների, դա վերջ չի ունենում»․ Սուրեն Սահակյան
13319:18
