«ԱՄՆ-ն տարածքային զիջումները համարում է պատերազմն ավարտելու միակ ճանապարհ»․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա թիմը, ձգտելով ավարտել պատերազմը, կարող են ճնշում գործադրել Ուկրաինայի վրա՝ տարածքային զիջումների հասնելու նպատակով։ Այս մասին նա ասել է Axios-ին տված հարցազրույցում։
Զելենսկին մտահոգություն է հայտնել, որ Իրանի հետ պատերազմի ավարտից հետո Թրամփի վարչակազմը կվերսկսի ճնշումը Ուկրաինայի վրա, որպեսզի վերջինս համաձայնի տարածքային զիջումների՝ պատերազմն ավարտելու նպատակով:
«Նրանք ցանկանում են ավարտել պատերազմը։ Իմ մտահոգությունն է այն, որ նրանք տեսնում են դա անելու միայն մեկ ճանապարհ։ Վստահ եմ, որ նախագահ Թրամփը և նրա թիմը ցանկանում են ավարտել պատերազմը։ Բայց ինչո՞ւ պետք է մենք վճարենք դրա համար։ Մենք ագրեսորներ չենք», - նշել է Զելենսկին։
Նա կարծում է, որ ԱՄՆ-ն Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինին կանգնեցնելու այլ տարբերակ չի տեսնում, քան «մեր տարածքից ուկրաինական զորքերի դուրսբերումը»:
«Իմ մտահոգությունն այն է, որ ոչ ոք իրականում չի գնահատում նման որոշման վտանգը մեր անվտանգության համար», - հավելել է Զելենսկին:

«Պետությունը նաև ընդհանուր ապագայի նկատմամբ հասարակության հավատն է»․ Շահեն Հարությունյան
7403:06
«Քարոզարշավում ծախսած փողերի կեսով կարելի էր Նիկոլին կոխել բանտ, բայց…»․ Տիգրան Պետրոսյան
9302:06
«Ներհանրային երկխոսությունը հասարակության առողջացման տանող ամենաուժեղ ազդակն է»․ Վահե Հովհաննիսյան
9501:06
«Նիկոլական ՍԴ-ն թաղում է քաղաքական չեզոքության և իշխանությունից ինստիտուցիոնալ անկախության մասին առասպելը»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
11200:48
«ԹՐԻՓՓ-ն այսօրվա մեր հնարավորությունների պայմաններում չարյաց փոքրագույնն է»․ Թաթուլ Հակոբյան
10500:30
Ռուբիոն կայցելի Փարիզ՝ մասնակցելու G7-ի արտգործնախարարների հանդիպմանը
16400:19
«Ադրբեջանն իր սահմանադրությամբ Հայաստանի մեծ մասը ճանաչում է որպես իր տարածքի մաս»․ Պեդրո Զարոկյան
9200:00
«Արցախի հարցը հայ ժողովրդի հավաքական պատասխանատվության և ազգային օրակարգի հարցն է»․ Նժդեհ Իսկանդարյան
87Երեկ, 23:42