Ամերիկացի և կանադացի տիեզերագնացները կեսդարյա ընդմիջումից հետո թռչում են դեպի Լուսին. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

ԱՄՆ-ի և Կանադայի աստղագնացները կմեկնեն Լուսին ամերիկյան «Արտեմիս» տիեզերական հետազոտությունների ծրագրի շրջանակներում, որի մեկնարկը նախատեսված է 2026 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի կեսգիշերին: Այս առաքելությունը՝ «Արտեմիս II»-ը, երկրորդն է առաքելությունների շարքում, որի հիմնական նպատակը դեպի Մարս մարդատար թռիչքն է։
«Արտեմիս II»-ի շրջանակներում աստղագնացները տիեզերքում կանցկացնեն մոտավորապես 10 օր. այս ընթացքում նրանք կհասնեն Լուսին, կթռչեն Լուսնի մոտով, այդ թվում՝ կայցելեն նրա հակառակ կողմը, և կվերադառնան Երկիր, որտեղ պարկուճը կընկնի Խաղաղ օվկիանոսում: ՆԱՍԱ-ի պաշտոնյաների խոսքով՝ անձնակազմը կարող է գերազանցել 1970 թվականի «Ապոլոն 13» առաքելության կողմից սահմանված ռեկորդը և անցնել Երկրից մոտավորապես 400,000 կիլոմետր: Դա տեղի կունենա, թե ոչ, կախված կլինի մեկնարկի ամսաթվից և Լուսնի դիրքից Երկրի նկատմամբ թռիչքի պահին։
«Արտեմիս II»-ի անձնակազմը կազմված կլինի չորս մարդուց՝ տիեզերանավի հրամանատար Ռեյդ Ուայզմեն, օդաչու Վիկտոր Գլովեր, առաքելության ինժեներ Քրիստինա Քոչ և Կանադայի տիեզերական գործակալության աստղագնաց և փորձարկող օդաչու Ջերեմի Հանսեն։ Սա Հանսենի առաջին տիեզերական թռիչքը կլինի, և նա նաև կդառնա առաջին կանադացին, որը կթռչի դեպի Լուսին։

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
77421.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
259520.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
175220.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
202118.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
204017.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
309517.10.2026, 00:30
Արհեստական բանականությունը կարող է ահաբեկիչներին հասանելիություն տալ կենսաբանական զենքին. Բրիտանական հակահետախուզություն
230813.10.2026, 18:36
Արհեստական բանականությունն օգնել է 2000 տարի անց «կարդալ» Հերկուլանումի ածխացած պապիրուսը
244011.10.2026, 23:42