Եգիպտոսում հայտնաբերվել է երկրորդ Սֆինքսը

Իտալացի հնագետները, կիրառելով արբանյակային ժամանակակից միջոցներ, Գիզայի սարահարթում հայտնաբերել են հնագույն աշխարհի ամենահայտնի հուշարձանի՝ Մեծ Սֆինքսի հավանական «երկվորյակին»: Ըստ գիտնականների՝ ավազի հաստ շերտի տակ թաքնված այս պատմական արժեքն ունի ավելի քան 3000 տարվա պատմություն:
Հետազոտության հիմքում ընկած է Մեծ Սֆինքսի թաթերի արանքում գտնվող հնագույն հուշասալի վրա առկա պատկերը, որտեղ նկարված է երկու Սֆինքս: Հնագետ Ֆիլիպո Բիոնդին նշում է, որ բուրգերից դեպի Սֆինքս տանող ուղղահայաց գծերը մատնանշում են երկրորդ հուշարձանի «հայելային» տեղակայումը: Արբանյակային զննման շնորհիվ 55-մետրանոց ավազաբլրի տակ հայտնաբերվել է հսկայական կառույց, որը կրկնում է հայտնի պատկերի ձևերը:
Նախնական տվյալները փաստում են նաև ուղղահայաց հորանների և ստորգետնյա անցուղիների գոյության մասին, որոնք զարմանալիորեն նման են Մեծ Սֆինքսի տակ արդեն իսկ հայտնաբերված լաբիրինթոսներին: Սա թույլ է տալիս ենթադրել, որ Գիզայի սարահարթի տակ գոյություն ունի ստորգետնյա հսկայական համալիր, իսկ երկու Սֆինքսների պատկերները ոչ թե խորհրդանշական են եղել, այլ հուշել են տարածքի իրական նախագծի մասին:
Ներկայում հնագետները նախապատրաստվում են պեղումների մեկնարկին՝ հետևելով ստորգետնյա անցուղիների հետագծին: Եթե վարկածը հաստատվի, ապա սա կլինի վերջին տասնամյակների ամենախոշոր հնագիտական բացահայտումը, որը կփոխի մեր պատկերացումները հին եգիպտական քաղաքակրթության մասին:

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
77421.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
259520.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
175220.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
202118.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
204017.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
309517.10.2026, 00:30
Արհեստական բանականությունը կարող է ահաբեկիչներին հասանելիություն տալ կենսաբանական զենքին. Բրիտանական հակահետախուզություն
230813.10.2026, 18:36
Արհեստական բանականությունն օգնել է 2000 տարի անց «կարդալ» Հերկուլանումի ածխացած պապիրուսը
244011.10.2026, 23:42