Կոսաչևն արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ գազի գնի շուրջ հայտարարությանը

ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչևն անդրադարձել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը․
«Ռուսական գազի ներկայիս գինը հզոր խթան է Հայաստանի տնտեսության զարգացման համար և նշանակալի գործոն երկրի կայունության համար: Ուշադրություն գրավեց Ալեն Սիմոնյանի՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հնչեցրած ռեզոնանսային հայտարարությունը, ըստ որի՝ եթե, այսպես ասած, որոշում ընդունվի Հայաստանի համար ռուսական գազի գնի բարձրացման մասին, ապա Հայաստանը դուրս կգա Եվրասիական տնտեսական միությունից և այլ կառույցներից։»,- ասել է Կոսաչևը։
Կոսաչևը նշել է, որ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ Ռուսաստանի նախագահը հիշեցրել է իրեն, որ Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում 177,5 դոլարով՝ 1000 խորանարդ մետրի համար, մինչդեռ Եվրոպայում գները գերազանցում են 600 դոլարը։
«Կարծում եմ՝ արդար և ազնիվ կլինի, որ հայ քաղաքական գործիչները հաշվի առնեն Ռուսաստանի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության մասշտաբները, այլ ոչ թե ենթադրեն գնագոյացման քաղաքականության հիպոթետիկ փոփոխությունների մասին», - ընդգծեց սենատորը։

«ՀՀ-ն պետք է ունենա պետականակենտրոն ընդդիմություն». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
211:36
«Ամենևին էլ երջանիկ չեմ, որ ՔՊ-ն մի շարք համայնքներում ստացել է 90+, 80+, 70+ ձայներ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
1911:30
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք
4911:19
«Փաշինյանը փորձեց իր իշխանության «срок годности»-ն երկարացնել»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
4411:12
«Անկարայի համար Ադրբեջանն իր ռազմավարական շահերը սպասարկելու գլխավոր հենարանն ու գործիքն է»․ Վարուժան Գեղամյան
4211:06
«Տոնում են՝ միայնակ մասնակցած ՔՊ-ականի հաջողությունը»․ Տիգրան Աբրահամյան
4710:42
«Այո՛, փաթեթը մշակվել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնության շրջանակներում»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
6010:36
«Մեքքայի համաձայնագրի մասնակից երկրների ներկայացուցիչները կայցելեն Թեհրան»․ #Reuters
12510:25