«Անհրաժեշտ է, որ հրադադարը տարածվի նաև Լիբանանի վրա»․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված հրադադարը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա։ Այդ մասին նա հայտնել է X-ում՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցներից հետո։
«Հույս եմ հայտնել, որ հրադադարի ռեժիմը լիարժեք կպահպանվի հակամարտության բոլոր կողմերի կողմից՝ դիմակայության բոլոր ուղղություններում, այդ թվում՝ Լիբանանում։ Սա անհրաժեշտ պայման է, որպեսզի այս հրադադարը լինի հուսալի և երկարատև», - հայտարարել է Մակրոնը։
Նրա խոսքով՝ ձեռք բերված համաձայնությունը «հնարավոր լավագույն լուծումն է և պետք է ճանապարհ բացի համապարփակ բանակցությունների համար, որոնք թույլ կտան Մերձավոր Արևելքում անվտանգություն ապահովել»։ Մակրոնը նշել է, որ այդ թեման քննարկել է նաև Կատարի, ԱՄԷ-ի, Լիբանանի և Իրաքի առաջնորդների հետ։
Ավելի վաղ Վաշինգթոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը հայտնել էր, որ քննարկվում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված հրադադարը Լիբանանի վրա տարածման հնարավորությունը։

«Տոնում են՝ միայնակ մասնակցած ՔՊ-ականի հաջողությունը»․ Տիգրան Աբրահամյան
2710:42
«Այո՛, փաթեթը մշակվել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնության շրջանակներում»․ Արփինե Սարգսյան
3810:36
«Մեքքայի համաձայնագրի մասնակից երկրների ներկայացուցիչները կայցելեն Թեհրան»․ #Reuters
10710:25
«Համատարած տգիտության ու բոշության էս իրականության մեջ Նիկոլն «ամենաներդաշնակ» ղեկավարն է»․ Հռիփսիմե Առաքելյան
5410:12
«Տեղեկացված ենք, որ նախաձեռնության հեղինակը վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին է»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
5309:48
«Մենք պարտվել ենք ընտրություններում». Վուչիչ
13609:25
ԱԺ-ում քննարկվում է Աննա Հակոբյանի նախագիծը (տեսանյութ)
5709:18
Ստեփանավանում ՔՊ-ն պարտվել է «Գործարար» կուսակցությանը
6609:12