«Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան
![]() 162 Այսօր, 15:18 Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում այսօր մեկնարկելու են Իրան-ԱՄՆ ուղիղ բանակցությունները։ Բայց այս պահին ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել իրանական պատվիրակության կազմին։ Այն շատ պատկառելի է ու հուշում է, որ Իրանը հարցին մոտենում է ամենայն լրջությամբ։ Ըստ ամենայնի՝ Թեհրանը ԱՄՆ հետ բանակցությունները դիտարկում է որպես բացառիկ հնարավորություն ոչ թե ուղղակի ավարտելու զինված բախումը, այլ պաշտոնականացնելու նոր ռազմավարական իրականությունը, որում Իրանը փաստացի դառնում է Մերձավոր Արևելքի նոր գերակա ուժը։ Սա, ըստ իրանական կողմի, պետք է արձանագրվի թղթի վրա։ Ու հենց սա են բանակցելու մեր հարևանները։ Ուստի պատահական չէ, որ իրանական պատվիրակության կազմում է նաև Իրանի կենտրոնական բանկի ղեկավարը (տե՛ս կից ցանկի 8-րդ համարը). Թեհրանում ակնկալում են, որ վերջին հակամարտության մեջ իրենց ձեռքբերումները թույլ կտան հասնել նաև տնտեսական պատժամիջոցների էական նվազման։ Եթե այդպես է, ապա մեր տարածաշրջանում հասունանալու է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ»։ Աղբյուրը` Վարուժան Գեղամյան |

«Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքն՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5816:18
«Ամեն ինչ տանում է նրան, որ մարդիկ ոչ թե ապրեն թեթև ու անվտանգ, այլ անտարբեր, իմիջիայլոց»․ Անի Սամսոնյան
9615:42
«Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան
14015:18
«Փաստորեն, Ալիևը ճիշտ էր ասում»․ Էրիկ Բեգլարյան
13814:24
Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցություններ են տեղի ունեցել (տեսանյութ)
26413:14
«7:50 Ապարանում վթարված ավտոբուսը չէր կարող ուղեկցել 8:00-ին Երևանից շարժվող վարչապետին»․ Վահագն Ալեքսանյան
30512:54
«Հերթական մահը՝ նիկոլի չեղած խղճին»․ Արամ Գևորգյան
16811:12
«Այս մահաբեր կերպարը հունիսի 7-ին ցանկանում է նորից վերընտրվել»․ Արմեն Հովասափյան
15611:06
