«Ասֆալտապատ հարթ ճանապարհն ունի մի քանի թաքնված վտանգ»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ողբերգակն վթար է Շիրակի մարզում: Վթարից զոհվել է 6 մարդ, այդ թվում նաև ընտանիքի 5 անդամ: Հավանաբար երկու մեքենաները բախվել են դիմահար: Ողբերգությունը տեղի է ունեցել Գյումրի-Արմավիր ճանապարհին, որը նոր է ասֆալտապատված:
Լավ է, որ ասֆալտապատել են այդ ճանապարհը: Բայց ճանապարհային անվտանգության համար պատասխանատու որևէ կառույցի մտքով իսկ չի անցնում, թե ի՞նչ անել, ի՞նչ միջոցներ ձեռնարկել, որ ճանապարհի ասֆալտապատմանը զուգահեռ, նաև բարձրանա անվտանգության մակարդակը: Որովհետև ասֆալտապատ հարթ ճանապարհը ունի մի քանի թաքնված վտանգ:
Նախ, հարթ ճանապարհը «գայթակղում» է վարորդին՝ բացել մեծ արագություն: Երկրորդ, ասֆալտապատ, հարթ ճանապարհը կարող է նաև «բթացնել» վարորդին, նպաստել զգոնությունը կորցնելուն, արագության զգացումը կորցնելուն, տարածության զգացում կորցնելուն, «քնելուն» և այլն:
Հիմա կգտնվի իշխանության մի որևէ երկրպագու, որը կասի՝ «ի՞նչ անեն, չասֆալտե՞ն ճանապարհները»: Դա իհարկե քարոզչությանը բնորոշ երեւույթ է:
Ոչ, թող ասֆալտեն, ու լավ է, որ գոնե դա անում են: Բայց պետության պարտավորությունն է ոչ միայն ասֆալտելը, այլ նաեւ ասֆալտած ճանապարհին երթևեկության անվտանգության համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելը: Հատկապես, երբ խոսքը մի ճանապարհի մասին է, որը չունի այսպես ասած բազրիքային բաժանում, ու դրանից բացի՝ նաեւ չունի մեծ լայնություն: Այդ պարագայում, անգամ սահմանված արագությամբ ընթացքը կարող է իր մեջ պարունակել որոշակի վտանգներ: Օրինակ, այդ ճանապարհին թույլատրելի արագությունը 90կմ/ժամ է: Նույնիսկ այդ թույլատրելի արագության պարագայում հնարավոր է ամենափոքր խնդիր անգամ եւ բախում:
Հայաստանում բացարձակ չկա ճանապարհային երթևեկության անվտանգությանը միտված համակարգված քաղաքականություն՝ պարզապես տուգանքից, երբեմն-երբեմն էլ մանկական «քար-սիթերի» մասին արշավներից զատ: Մինչդեռ դա բավարար չէ բացարձակապես: Ճանապարհային երթևեկության անվտանգությունը պահանջում է թե ճանապարհների կահավորման և տեխնիկական հագեցման համակարգային աշխատանք, թե աշխատանք հանրության հետ՝ ինտենսիվ, հետևողական:
Այլապես, մի տարի մյուսի համեմատ մի քանի զոհով պակաս է լինում, անմիջապես դա էլ դառնում է քարոզչության նյութ, տպավորություն ստեղծելու, թե իբր լավ աշխատանք է կատարվել ու եղել է առաջընթաց: Ճանապարհային երթեւեկության անվտանգության ուղղությամբ ոչ մի համակարգային ու հետևողական աշխատանք էլ չի կատարվում»։

Ապարանի, Սպիտակի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում
4509:18
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»
5209:12
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու. «Ժողովուրդ»
5609:00
Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով (լուսանկար)
5108:24
«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
13400:54
Հովհաննես Այվազովսկու կտավը Լոնդոնի աճուրդում վաճառվել է 1,4 միլիոն դոլարով (լուսանկար)
212Երեկ, 23:25
Կասեցրել են պատերազմի՝ ցմահ հաշմանդամ դարձած մասնակցի առողջապահական ապահովագրությունը
128Երեկ, 23:12
«Դոնբասից նահանջելը կնշանակի պարտվել պատերազմը». Զելենսկի
226Երեկ, 22:37