Գիտնականները բացահայտել են երկրաշարժերի առաջացման քիմիական պատճառները

Գերմանացի ֆիզիկոսները նկարագրել են մի մեխանիզմ, որը բացատրում է տեկտոնական բեկվածքների անցումը դանդաղ շարժումից դեպի կտրուկ տեղաշարժեր: Մեխանիզմը հիմնված է ապարների միջև քիմիական կապերի առաջացման և խզման վրա, այլ ոչ թե դրանց մեխանիկական մաշվածության վրա: Արդյունքները հրապարակվել են «Reports on Progress in Physics» ամսագրում:
Յուլիխի հետազոտական կենտրոնի և Սաարլանդի համալսարանի հետազոտողները ուսումնասիրել են գրանիտե մակերևույթների փոխազդեցությունը՝ մոդել, որը հաճախ օգտագործվում է տեկտոնական բեկվածքները նկարագրելու համար: Նախկինում ուշադրության կենտրոնում էին մեխանիկական ազդեցությունները՝ անհարթությունների կպչունությունը, մաշվածությունը և ակոսների առաջացումը:
Ուսումնասիրության հեղինակները ցույց են տվել, որ մեկ այլ գործընթաց է խաղում հիմնական դեր: Մանրադիտակային շփման կետերում առաջանում են քիմիական կապեր, որոնք անընդհատ ձևավորվում և խզվում են ապարների շարժմանը զուգընթաց: Սա ծախսում է էներգիա, որը ստեղծում է շփում: Գիտնականները մատնանշել են մասշտաբի էֆեկտը: Փոքր համակարգերում կապերը խզվում են միատարր: Ավելի մեծ համակարգերում գործընթացը անհավասար է. առանձին հատվածները սկսում են շարժվել ավելի վաղ՝ նվազեցնելով սահքը սկսելու համար անհրաժեշտ ուժը:
Սա փոխում է թիթեղների վարքագծի մասին մեր պատկերացումները: Լրիվ հանգստի և հանկարծակի խզման փոխարեն համակարգը գտնվում է անընդհատ, դանդաղ շարժման մեջ: Այս գործընթացը հայտնի է՝ որպես սողանք, երբ արագությունը հասնում է վայրկյանում ընդամենը մեկ նանոմետրի մի մասի։ Շարժման արագության մեծացմանը զուգընթաց, սկզբում շփումը մեծանում է, քանի որ ժամանակի միավորում ավելի շատ կապեր են խզվում։ Սակայն կրիտիկական շեմին հասնելուց հետո կապերը չեն կարողանում վերակազմավորվել, տեղական ջերմաստիճանը բարձրանում է, և շփումը կտրուկ նվազում է։
Այս անցումը կարող է առաջացնել արագ տեղաշարժեր, որոնք գրանցվում են՝ որպես երկրաշարժեր։

Ամբերդի ամրոցում հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
65029.06.2026, 16:48
60 միլիոն աստղ. ամենամանրակրկիտ նկարը Ծիր Կաթինի կենտրոնից (լուսանկար)
63228.06.2026, 22:18
Գիտնականները պարզել են, որ խաղողի ամենօրյա օգտագործումն ապահովում է մաշկի պաշտպանությունը
126928.06.2026, 17:03
Հնագետները հայտնաբերել են Սթոունհենջի հնարավոր նախատիպը (լուսանկար)
126728.06.2026, 16:51
Մեքսիկայում հայտնաբերել են ջունգլիներում շուրջ 1000 տարի թաքնված մայաների քաղաք
228527.06.2026, 00:49
Գիտնականները որոշել են Երկրի վրա ամենահին խառնարանի տարիքը
241424.06.2026, 21:22
Հնդկական օվկիանոսում հայտնաբերվել է ծովային օրգանիզմների 149 նոր տեսակ
130021.06.2026, 17:05
Գնանդշտայն հնագույն ամրոցում ալքիմիական փորձերի հետքեր են գտել
130321.06.2026, 16:23