ԱՄՆ-ում մահացել է աշխարհի ամենածեր աղավնին

Ամերիկյան Սանֆորդ քաղաքում 44 տարեկան հասակում մահացել է Շուգար (Sugar) անունով աղավնին, որը պաշտոնապես գրանցված էր Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկարակյաց աղավնի։ Թռչունն ապրել է սովորական աղավնիներից կրկնակի երկար. նրա տերը՝ երաժիշտ Դուեյն Օրենդերը, հույս ուներ նշել թռչնի 50-ամյակը, սակայն Շուգարը կյանքից հեռացել է 44 տարեկան 72 օրական հասակում։
Շուգարի պատմությունը սկսվել է դեռևս 1980-ականներին, երբ նա լույս աշխարհ է եկել հենց Օրենդերի տանը։ Այդ օրվանից ի վեր մարդն ու թռչունը եղել են անբաժան։ Տիրոջ խոսքով՝ եթե ինքը երկար ժամանակով բացակայում էր տանից, թռչունը տխրում էր և հրաժարվում սննդից։ 90-ականներին աղավնին զույգ է ունեցել՝ Ռոուզ անունով, որի մահից հետո նա այլևս երբեք ձայն չի հանել։
Չնայած լռությանը՝ Շուգարը շատ էր սիրում երաժշտություն և հաճախ էր «պարում» տիրոջ նվագած մեղեդիների տակ։ Նա նույնիսկ հասցրել էր դառնալ «աստղ»՝ նկարահանվելով երկու երաժշտական տեսահոլովակներում։ Աղավնին ու տերը միասին նաև հեռուստացույց էին դիտում. Շուգարին հատկապես դուր էին գալիս խոհարարական հաղորդումները, որտեղ հաճախ էր հնչում իր անունը (Sugar — շաքար), և նա կարծում էր, թե հաղորդավարները հենց իրեն են դիմում։
Շուգարը նախորդ ռեկորդը գերազանցել էր ավելի քան 15 տարով։ Գիտնականների և ռեկորդակիր թռչնի տիրոջ համոզմամբ՝ նման երկարակեցության գաղտնիքը ոչ միայն պատշաճ խնամքն էր, այլև մարդու և կենդանու միջև հաստատված ջերմ ու անխզելի կապը, որն ընդունակ է երկարացնել կյանքի տևողությունը։

«Սա՞ է քաղաքապետին հարիր գրագետ ընտրված առողջ տնկին»․ Քրիստինա Վարդանյան
33107.11.2026, 16:36
8-րդ կովկասյան հովազը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Ուրցաձորի տեղամասում (տեսանյութ)
68203.11.2026, 21:48
«Ասում ես՝ նոր հանքեր մի բացեք, ասում են՝ չբացենք, որ հետո հանձնեն, իրենք բացե՞ն». Անի Խաչատրյան
70803.11.2026, 00:36
«Ամուլսարի ընդերքում կառուցած Որոտան-Արփա թունելի ջրի որակը գնահատվել է անբավարար». Լևոն Գալստյան
75002.11.2026, 02:06
SS United States նավը միտումնավոր կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ
239002.11.2026, 00:19
«Սիբիրում անսովոր ցուրտ է». Լևոն Ազիզյան (տեսանյութ)
62301.11.2026, 16:30
Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
325420.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
136119.10.2026, 11:00