Բրիտանացի գիտնականները պարզել են Շեքսպիրի լոնդոնյան տան ճշգրիտ տեղը

Հետազոտողները պարզել են Ուիլյամ Շեքսպիրի՝ Լոնդոնի տան ճշգրիտ գտնվելու վայրը, որը դրամատուրգը գնել է 1613 թվականին: Այս մասին հայտնում Է Լոնդոնի Թագավորական քոլեջի մամուլի ծառայությունը։ Բացահայտումը կատարել է պրոֆեսոր Լյուսի Մունրոն՝ հայտնաբերելով երեք փաստաթուղթ Լոնդոնի և ազգային արխիվներից։ Մինչ այդ հայտնի էր, որ Ուիլյամ Շեքսպիրը տուն ուներ Բլեքֆրայերսում, սակայն դրամատուրգի բնակության ճշգրիտ վայրը մնում էր անհայտ։
Գիտնականի հայտնաբերած փաստաթղթերի թվում էր Բլեքֆրայերսի տարածքի մի հատվածի պլանը, որը կազմվել էր 1668 թվականին․ հենց այդ պլանն էլ թույլ է տվել որոշել Ուիլյամ Շեքսպիրի տան ճշգրիտ տեղն ու չափերը։ Պլանում նշված չեն բնակարանի ներքին կառուցվածքը կամ սենյակների քանակը, սակայն այն «բավական մեծ էր, որպեսզի 1645 թվականին բաժանվեր երկու տան», նշել են քոլեջից։
Երկու այլ փաստաթղթեր մանրամասն նկարագրում են, թե ինչպես և երբ է կալվածքը անցել գրողի ժառանգներին, և թե ինչ գնով են նրանք վաճառել այն։ 1665 թվականին Ուիլյամ Շեքսպիրի թոռնուհին՝ Էլիզաբեթ Բարնարդը, վաճառել է տունը։ Մեկ տարի անց այն այրվել է Լոնդոնի մեծ հրդեհի ժամանակ։

Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը շնորհվեց Ֆրենսիս Հալզենին՝ IceCube նեյտրինոների աստղադիտարանի ստեղծմանն ունեցած ներդրման համար
103806.10.2026, 19:12
Հնագետները էտրուսկների դամբարանում ոսկի, սպասք և կառքի մասեր են հայտնաբերել
162904.10.2026, 17:00
Հնագետները առաջին կին փարավոնի իշխանության նոր ապացույցներ են հայտնաբերել
109604.10.2026, 15:54
Գիտնականներն ստեղծել են գենետիկորեն մոդիֆիկացված բանաններ, որոնք չեն մգանում
262129.09.2026, 20:13
Ճապոնիայում կիրառել են աշխարհում առաջին «սրտի կպչուն վիրակապը», որը պատրաստվել է ցողունային բջիջներից (լուսանկար)
157729.09.2026, 18:37
Starship-ը վաղաժամ ավարտել է փորձնական թռիչքը
259528.09.2026, 22:55
Փարիզի կենտրոնում գալլական պաշտպանական կառույցների հետքեր են հայտնաբերել
266228.09.2026, 00:49
Միջերկրականի հատակին Մալթան ու Սիցիլիան կապող 13-հազարամյա «կամուրջ» են հայտնաբերել
227927.09.2026, 16:36