«Թրամփը հրադադարի ռեժիմի ավարտի հստակ ժամկետներ չի սահմանել»․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրանական կողմի համար առաջարկի փոխանցման և հրադադարի ռեժիմի ավարտի հստակ ժամկետներ չի սահմանել։ Այս մասին լրագրողների հետ շփման ընթացքում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
«Նախագահը Իրանից առաջարկ ստանալու համար խիստ ժամանակային սահմանափակումներ չի սահմանել՝ չնայած որոշ հաղորդագրությունների, որոնք ես տեսել եմ այսօր։ Վերջնարդյունքում ժամկետը կորոշվի գլխավոր հրամանատարի՝ Միացյալ Նահանգների նախագահի կողմից», - ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։
«Գիտեմ, որ որոշ անանուն աղբյուրների հղումով կատարելով հաղորդվել է, թե հնարավոր է երեքից հինգ օր ժամկետ սահմանված լինի։ Դա չի համապատասխանում իրականությանը։ Նախագահն ինքն անձամբ որևէ վերջնաժամկետ չի սահմանել», - հավելել է նա։
Ավելի վաղ Ynet-ը՝ հղում կատարելով իսրայելական աղբյուրին հաղորդել էր, թե ԱՄՆ-ն տեղեկացրել է Իսրայելին, որ Դոնալդ Թրամփը հրադադարը երկարաձգել է մինչև ապրիլի 26-ը։

«Ցանկացած ֆորմալ կամ ոչ ֆորմալ զիջում առաջ է բերելու վասալացման և կախյալության բարձր ռիսկ»․ Արա Պողոսյան
165Երեկ, 09:12
«ԵՄ պետությունները կդադարեն սատարել ՀՀ խամաճիկ իշխանություններին»․ Հովհաննես Ավետիսյան
206Երեկ, 02:06
«Մնում է հասկանալ, թե պատգամավորներից ում կոշիկն է հասցրել մաքրել»․ Էդգար Ղազարյան
199Երեկ, 01:06
«Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտվելը «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար»․ Սուրեն Սուրենյանց
198Երեկ, 00:18
«Ես ձեզ ձայն չեմ տվել, որ Նիկոլի ասեղը թելեք՝ օգնեք փոխել Սահմանադրությունը»․ Մարգարիտ Եսայան
16524.10.2026, 23:54
«Հետաքրքիր միտք են գեներացնում իրանցիները»․ Կարեն Հովհաննիսյան
15424.10.2026, 23:30
«Իսկ արցախցիներին լսո՞ւմ եք, թե՞ հերթական անգամ որոշում եք նրանց փոխարեն»․ Հակոբ Հակոբյան
15424.10.2026, 23:12
«Զեփյուռ Աբգարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից»․ Վարդուհի Սարգսյան
13624.10.2026, 22:54