Էրդողանն իր ուղերձում կրկին չի հիշատակել ցեղասպանություն եզրույթը
![]() 59 Այսօր, 14:38 Ապրիլքսանչորսյան ուղերձում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հայտարարել է, թե Օսմանյան կայսրության հայերը կյանքից զրկվել են Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում, փոխանցում է «Ազատություն»-ը։ Թուրքիայի Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին հղած ցավակցական նամակում Էրդողանը գրել է, թե Օսմանյան կայսրության փլուզումն ուղեկցվել է բախումներով, հրոսակախմբերի շարժումներով, ահաբեկչություններով, համաճարակներով, ինչի ընթացքում էլ, ի թիվս այլ ժողովուրդների, նաև հայերն են խորը ցավեր կրել: Էրդողանի ուղերձն ընթերցվել է Ստամբուլի հայկական եկեղեցում մատուցված պատարագի ընթացքում: «Բախումի փոխարեն նախընտրում ենք համաձայնությունը»,- գրել է Թուրքիայի նախագահը, սակայն չի անդրադարձել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին: «Խաղաղության, բարօրության, եղբայրության հիման վրա ավելի ցանկալի օրերի հասնելու առաջարկությամբ շարունակում ենք բոլոր հայրենակիցների և բարեկամների հետ միասնաբար գործել և պայքարել՝ նկատի չունենալով նրանց ազգային և կրոնական պատկանելությունները»,- նշել է նա: |

«Հայերի նկատմամբ իրականացված կոտորածը սարսափելի ողբերգություն էր»․ ՀՀ-ում ՄԹ դեսպան
9315:39
«Ռուսաստանը սգում է հայ ժողովրդի հետ միասին»․ Զախարովա
11515:29
«Եթե «Մեր ձևով»-ը չհամախմբի ընդդիմությանը մեկ դրոշի տակ, Փաշինյանը վերարտադրվելու է». Հովիկ Աղազարյան
11415:06
«Ուղերձը նվիրված էր իր ցնորական գաղափարի՝ 4-րդ Հանրապետության ստեղծմանը». Հովիկ Աղազարյան (տեսանյութ)
12015:00
Էրդողանն իր ուղերձում կրկին չի հիշատակել ցեղասպանություն եզրույթը
5014:38
«Ապրիլի 24-ին Ֆրանսիան հիշատակում է Հայոց ցեղասպանությունը»․ Մակրոն
8814:28
«Սերժ Սարգսյանն աջակցո՞ւմ է ձեզ»․ լրագրողը՝ Արման Թաթոյանին (տեսանյութ)
6114:18
«Հայոց ցեղասպանությունը ժխտելն ուղղակի անամոթություն է». թուրք պատմաբան
6713:46
