Շաբաթ, 25 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ չէ»․ Խաչատուր Սուքիասյան

«Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ չէ»․ Խաչատուր Սուքիասյան
164
Այսօր, 17:48

«Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ չէ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ–ական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը։

«Արտասահմանում բոլորը գիտեն՝ փաստաբանը ինչ է նշանակում, հիմա, օրինակ, մի հատ դրսից փաստաբան կա, որ ես փողոցում տեսնեմ կասեմ՝ մենք քո համար ի՞նչ ենք, պինգվիննե՞ր ենք։ Եկել է արդեն քաղաքական հայտարարություններ է անում․․․ Ոչ, Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ չի, ես վստահ ասում եմ, ես հիշում եմ ինձ 2007 թվականին, ինչ գործողություններ էին անում, երբ որ իրենք էին իշխանության։ Ամենավերջին այլանդակությունները, խլելը, գիտեք ոնց էին խլում, կացինով էին խլում, հերիք եղավ․․․ Քաղբանտարկյալները այդ հարյուրավոր տղաներն էինք ու մենք էինք»,- ընդգծեց Սուքիասյանը։

«Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ չէ»․ Խաչատուր Սուքիասյան