Շաբաթ, 25 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել»․ Մետաքսե Հակոբյան

«Հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել»․ Մետաքսե Հակոբյան
144
Այսօր, 14:42

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ Հայաստանում և ամբողջ աշխարհով սփռված հայերը հիշում էին Մեծ Եղեռնի 111-րդ տարելիցը։ Եվ դեռ երեք տարի էլ չի անցել Արցախի հայաթափումից՝ մեր ժամանակների հերթական ցեղասպանությունից։
Իսկ այսօրն արդեն իրականությունից փախչելու փորձ է՝ ցավը ծածկելու, հիշողությունը թուլացնելու, պատասխանատվությունից խուսափելու, դավաճանությունն արդարացնելու…
Հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել։ Նրա ինքնությունը կառուցված է հիշողության, արժանապատվության և արդարության պահանջի վրա։
Եվ հարց է առաջանում՝ սա ո՞ւմ օրն է, ո՞ւմ «քաղաքացին» է նշվում ու նշում։
Աստված իմաստություն տա մեզ բոլորիս՝ տարբերելու ճշմարիտը կեղծից և չկորցնելու մեր ազգային արժանապատվությունը»։

Աղբյուրը`   Մետաքսե Հակոբյան