Նորվեգացի տղամարդը մեկուկես հազար տարեկան սրի պատյանի ոսկե զարդ է գտել

Նորվեգիայի հարավ-արևմուտքում առավոտյան զբոսանքի դուրս եկած տղամարդը պատահաբար չափազանց հազվագյուտ և արժեքավոր գտածո է հայտնաբերել՝ սրի պատյանի ոսկե զարդ։ Տղամարդու խոսքով ՝ ինքը չի հասկացել, թե ինչ առարկա է գտել, բայց կռահել է, որ դա ինչ-որ հին ու արժեքավոր բան է, ուստի գտածոն հանձնել է Ստավանգերի համալսարանի հնագիտական թանգարանին: Հնագետները եկել են այն եզրակացության, որ մ.թ. 6-րդ դարի այս ոսկե արտեֆակտը ժամանակին զարդարել է ռազմական արիստոկրատիայի ներկայացուցչի թրի պատյանը:
Գիտնականները ենթադրում են, որ պատյանի ոսկե երեսպատումը պատահաբար չի կորել. այն դիտավորյալ տեղադրվել է ժայռի ճեղքում՝ որպես զոհաբերություն աստվածներին դժվարին ժամանակներում, ինչպես նաև այն առաջնորդի կարգավիճակն ու իշխանությունը հաստատելու համար, որին այն պատկանել է։ Նման պրակտիկան լայնորեն տարածված էր այդ դարաշրջանի Սկանդինավիայում։

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
84321.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
293420.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
195520.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
222618.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
224317.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
336717.10.2026, 00:30
Արհեստական բանականությունը կարող է ահաբեկիչներին հասանելիություն տալ կենսաբանական զենքին. Բրիտանական հակահետախուզություն
244513.10.2026, 18:36
Արհեստական բանականությունն օգնել է 2000 տարի անց «կարդալ» Հերկուլանումի ածխացած պապիրուսը
257911.10.2026, 23:42