«Սահմանամերձ գյուղերը վտանգի տակ են․ մեր երկիրը կամաց-կամաց հայաթափվում է»․ Սամվել Կարպետյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը։
Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան։ Փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ»։
Տեսանյութում Սամվել Կարապետյանը կուսակիցների հետ հանդիպման ժամանակ ընդգծում է․ «Մեր ժողովուրդը վերջին տարիներին անհանգստանում է արտաքին վտանգներից և դրա առիթը այս իշխանությունը տվել է։ Մենք հիշում ենք, թե իր սխալ վարած քաղաքականության հաշվին ինչքան երիտասարդներ զոհվեցին, ինչքան երիտասարդների ապագաներ կործանեցին, բայց մենք ունենք միգուցե ավելի վտանգավոր և կարևոր հարց, որի մասին բոլորը լռում են, այս մարդիկ հանգիստ ու առանց աչքերը թարթելու փոքրացնում են ու նվաստացնում են մեր երկիրը, այսպես գնալով մի քանի տարի հետո մենք կարող ենք ունենալ առանց հայերի կամ շատ քիչ հայերով Հայաստան: Մեր սահմանամերձ բոլոր գյուղերը այսօր վտանգի տակ են, կարելի է ասել Արցախին համարժեք հայաթափել են սահմանամերձ գյուղերը։ Ամուսնալուծությունները հասցրել են բացարձակ մակարդակի, որովհետև երիտասարդները՝ աշխատանք չունենալով, իրենց նվիրում են տարբեր անհարգի քայլերի և պրոբլեմ են սարքում իրենց ընտանիքների համար։ Ծնելիությունը նվազում է, մեր երկիրը կամաց-կամաց հայաթափվում է արտագաղթի հաշվին, ամեն ինչն այսօր նպաստում է, որ փոքրացնեն մեր երկիրը: Եթե մենք չկանգնեցնենք 300,000 ադրբեջանցիներին, շատ շուտով նրանք կհայտնվեն Հայաստանի տարբեր շրջաններում և առաջին հերթին Փաշինյանի կողմից ազատված սահմանամերձ շրջաններում և գյուղերում»։

««Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգը ՀՀ-ի համար ազգային անվտանգության հարց է»․ Տաթևիկ Հայրապետյան
1217:48
«Իսրայելը Լիբանանի հետ քննարկում է երկրի հարավի նկատմամբ վերահսկողության փոխանցման հարցը»․ #Reuters
7417:21
«Փողոցային պայքարից չենք խուսափում, բայց այն չպետք է լինի ինքնանպատակ»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
5217:00
Դատարանի որոշումը կհրապարակվի ժամը 18:00-ին
4016:54
«Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ». Մարիաննա Ղահրամանյան
5116:42
««Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը պետք է լինի խաղաղության գործընթացի շրջանակներում քննարկումների մաս»․ Ալեքբերլի
5116:36
«Իշխանությունները դատական և իրավապահ համակարգերը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքների»․ Մեսրոպ Առաքելյան
4516:24
«Եթե այսօր մարդիկ չբողոքեն, վաղը բոլորի հետևից են գալու»․ Արմեն Մանվելյան (տեսանյութ)
6216:06