Չորեքշաբթի, 24 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Աշոտյանի նկատմամբ իրականացվող վերաբերմունքը ոչ թե ուժի, այլ թուլության ցուցիչ է»․ Վահագն Սարոյան

«Աշոտյանի նկատմամբ իրականացվող վերաբերմունքը ոչ թե ուժի, այլ թուլության ցուցիչ է»․ Վահագն Սարոյան
43
Այսօր, 17:24

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս իշխանությունների ամենամեծ վախերից մեկը ոչ թե քաղաքական ընդդիմությունն է, այլ ուժեղ անհատը։ Նրանք վախենում են խելացի մարդուց, վախենում են հեղինակություն ունեցող մարդուց, վախենում են խարիզմատիկ առաջնորդից, վախենում են այն մարդկանցից, ովքեր սեփական տեսակետ ունեն և հանրային աջակցություն։ Այդ վախի ամենավառ ապացույցներից մեկն այսօր Հայաստանում քաղաքական բանտարկյալների առկայությունն է:
Արմեն Աշոտյանին շարունակաբար քաղբանտարկյալի կարգավիճակում պահելը հենց այդ վախերի հետևանքն է։ Բոլորի համար ակնհայտ է, որ նրա նկատմամբ իրականացվող հետապնդումը ոչ թե իրավական, այլ քաղաքական բնույթ ունի՝ հիմնված քաղաքական հրահանգների և քաղաքական հաշվեհարդարի տրամաբանության վրա, քանի որ օրվա պատասխանատուները գիտեն, որ Աշոտյանի խոսքը, հրապարակային ելույթը կամ գրառումը հանրային լայն արձագանք ունի, որովհետև Աշոտյանի պայքարը համոզմունքների և արժեքների, հայրենիքի ու հասարակության պաշտպանության, հայի արժանապատվիթյան վերականգնման ճանապարհ է:
Ուստի Աշոտյանի նկատմամբ իրականացվող վերաբերմունքը ոչ թե ուժի, այլ թուլության ցուցիչ է։
Երբ իշխանությունը քաղաքական ընդդիմախոսին տեսնում է որպես վտանգ և պայքարում ոչ թե փաստարկներով, այլ սահմանափակումներով, դա խոսում է նրա ներքին անվստահության և սեփական քաղաքական սնանկության մասին»։

Աղբյուրը`   Վահագն Սարոյան