«Վանո Սիրադեղյանին դու սպանեցիր». Լևոն Զուրաբյան

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը պատասխանել է քարոզարշավ իրականացնող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
«Շատ լավ է, որ մեր կլիենտը սկսել է արդեն նյարդայնանալ Հայ ազգային կոնգրեսի ուղղությամբ։ Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ հենց, Նիկոլ Փաշինյան, քո գիտելիքների բացակայության պատճառով է, էն, որ դու գիրք չես կարդացել, ընդհանրապես ոչ մի պատկերացում չունես աշխարհաքաղաքական իրողությունների մասին, միջազգային հարաբերությունների, դիվանագիտության, բանակցությունների, ռազմարվեստի մասին, հենց էդ պատճառով մենք ունեցանք այս աղետալի պատերազմները և հայտնվեցինք այսքան ջարդված ու նվաստացած վիճակում։
Բայց սա մի կողմ: Սա ասում է մի մարդ Վանո Սիրադեղյանի մասին, որը բառիս բուն իմաստով, լինելով Հայաստանի վարչապետ, սպանել է Վանո Սիրադեղյանին: Որովհետև ընդամենը պետք էր, որ նա Վանո Սիրադեղյանին վերադարձներ Հայաստան և ազատեր այն բոլոր անարդար մեղադրանքներից և հետապնդումներից, որոնք պետականորեն իրականացվել էին նրա դեմ։
Նա Վանո Սիրադեղյանին ուղարկեց մի մեսիջ՝ ասելով. «Դու, միևնույն է, պետք է նստես, հետո, միգուցե, ամնիստիայով դուրս գաս»։ Դա սպանեց Վանոյին»։

«Ադրբեջանից զգուշանալ պետք է»․ Արման Մելիքյան
215:24
«Չալաբյանին հանրային խոսքից զրկելու խնդիր են լուծում այս իշխանությունները»․ Մենուա Սողոմոնյան (տեսանյութ)
2015:12
«ՍԴ-ն ընտրությունների արդյունքներն անվավեր կհամարի այն դեպքում, եթե նման ծրագիր ունենա Փաշինյանը»․ Ոսկան Սարգսյան
4015:00
Մեկնարկել է Ավետիք Չալաբյանի կալանավորման միջնորդության քննությունը (տեսանյութ)
3614:42
«Փաշինյանը փորձում է ներքին բռնաճնշումներով մեղմել Ալիևի զայրույթը»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
4914:30
«Ենթադրում եմ՝ մեր հաղորդմամբ ուղարկված փաստերի հիմքով է ձերբակալվել Չալաբյանը»․ Դանիել Իոաննիսյան
4514:24
«Հայաստանի շուրջ Արևմուտքի ոչ բարեկամական քայլերը կարող են հանգեցնել իրավիճակի սրման»․ Վիկտոր Վասիլև
7814:17
«Բրյուսե՛լ, ապացուցիր, որ սիրում ես»․ Արմեն Աշոտյան
4914:06