«ԱՄՆ-Իրան համաձայնագրի նախագիծը նախատեսում է հրադադարի ժամկետի 60-օրյա երկարաձգում». #WP

ԱՄՆ-ի և Իրանի միջև մշակվող նախնական պայմանավորվածությունները նախատեսում են հրադադարի երկարաձգում և Հորմուզի նեղուցում նավագնացության վերսկսում 30 օրվա ընթացքում, հաղորդում է The Washington Post-ը։
ԱՄՆ վարչակազմի աղբյուրի հաղորդմամբ՝ Վաշինգթոնը և Թեհրանը «մշակել են փոխըմբռնման հուշագրի ուրվագծերը, որը նախատեսում է հրադադարի 60-օրյա երկարաձգում՝ կողմերին հնարավորություն տալով վերջնական համաձայնության գալ Իրանում պատերազմը մշտապես դադարեցնելու վերաբերյալ»։ Նշվում է, որ ԱՄՆ-ն և Իրանը դեռևս որևէ փաստաթուղթ չեն ստորագրել։ Իսլամական Հանրապետության իշխանությունները դեռևս չեն տվել իրենց վերջնական համաձայնությունը։
Լրատվամիջոցի դիվանագիտական աղբյուրի հաղորդմամբ՝ «փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո Իրանը անմիջապես կբացի Հորմուզի նեղուցը և քայլեր կձեռնարկի նավագնացությունը պատերազմից առաջ եղած նույն ծավալներով վերականգնելու համար»։ Նշվում է, որ նախնական պայմանավորվածությունները նաև նախատեսում են, որ «Իրանը, ԱՄՆ-ն և նրանց դաշնակիցները կհայտարարեն բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման մասին»։

«Ալիևացավով տառապող մարդն ինձնից ի՞նչ պիտի ուզի»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
616:36
Բելգիայի թագավորը չի ընդունել վարչապետի հրաժարականը
3916:31
«Ամենախելամիտ տարբերակն այն է, որ Փաշինյանը հրաժարական տա, ԱԺ-ն ընտրի նոր վարչապետ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3116:18
Լոս Անջելեսն առաջին անգամ ծագումով հնդիկ քաղաքապետ կունենա
9816:13
Հռոմի պապը վիրահատությունից հետո սկսել է այցը Լատինական Ամերիկա
10616:01
«Կալանավայր տանելու իմաստը ո՞րն էր». Դավիթ Ղազինյան
5915:48
«Սահմանադրական դատարանը չպետք է լինի իշխող քաղաքական թիմի շարունակությունը»․ Ռուբեն Մխիթարյան
5815:30
«Նախաքննության գաղտնիքի հերն անիծեց». Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
8015:12