Անդրանիկ Թևանյանի նամակը՝ ՔԿՀ-ից

«Մայր Հայաստան» կուսակցությանը հրապարակել է կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի նամակը՝ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից․ «Հարգելի՛ հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ, Նիկոլ Փաշինյանը պարտավորվածություն ունի (հանուն սեփական կաշվի փրկության) իշխանությունը պահելուց հետո իրականացնել հետևյալ ծրագրերը՝
- «Զանգեզուրի միջանցքի» հանձնում Ադրբեջանին,
- 300 հազար ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում,
- Հայաստանի տարածքների հանձնում (Արծվաշենը հետ վերցնելու թեման բլեֆ է, ինչպես նաև բլեֆ է Հայաստանի մյուս օկուպացված տարածքները հետ բերելու խոստումը),
- Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի լիկվիդացում,
- ՀԱՊԿ-ից Հայաստանի պաշտոնական հեռացում,
- հայ-ռուսական հարաբերությունների թշնամացում՝ ուկրաինացման տարբերակով,
- հայ-իրանական հարաբերությունների փչացում,
- Հայաստանի դուրսբերում ԵԱՏՄ-ից, այսինքն՝ ՀՀ տնտեսության կոլապս,
- Մեծամորի ատոմակայանի փակում,
- Հայաստանի հանքաարդյունաբերության ոչնչացում,
- ՀՀ Սահմանադրության փոփոխություն և անկախության հռչակագրից փաստացի հրաժարում, Երրորդ Հանրապետության լուծարում,
- Հայոց ցեղասպանության ուրացում,
- Երկաթգծի հանձնում Թուրքիային։
Եթե կարճ, ապա Նիկոլն իրականացնելու է թուրք-ադրբեջանական օրակարգը, ինչը կհանգեցնի Հայաստանի լուծարմանը։
Հայաստանի քաղաքացի՛, թույլ մի տուր այս հրեշավոր ծրագրերի իրականացումը»։

Անդրանիկ Թևանյանի նամակը՝ ՔԿՀ-ից
2715:24
«ՀՀ իշխանություններից մի տվող ղեկավար է եղել, դո՛ւ ես»․ Էդուարդ Շարմազանով
3715:18
«Իշխանությունը մտածում է առանցքային ուժերից մեկին ընտրական կամպանիայից դուրս թողնելու սցենարի մասին»․ Սուրեն Սուրենյանց
3715:00
«Հիմա որ քեզ օգնեմ, համ քեզ կբռնեն, համ ինձ». Գագիկ Ծառուկյան
4914:48
«Բոլորին դեմ եմ»-ը «Ժողովրդի զահլեն տանելու» քաղաքական ակցիա է իրականացրել (տեսանյութ)
5614:30
«Չի կարելի ասել, որ ԵԱՏՄ գագաթնաժողովում կորոշվի Հայաստանի ճակատագիրը»․ Պեսկով
7914:27
«Պուտինի և Փաշինյանի միջև շփումներ առաջիկայում չեն սպասվում». Պեսկով
7914:15
«Փաշինյանը հող հանձնելու «էստի համեցեք» է»․ Ռոբերտ Քոչարյան
6113:36