«Զորքերը ետ են քաշվել Վաղարշակ Հարությունյանի ստորագրած փաստաթղթի հիման վրա»․ Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «Ինչպես 2020 թվականի դեկտեմբերի 17-ին առանց ՀՀ դիվանագիտության, ԶՈՒ գլխավոր շտաբի գիտության ստորագրեցին Սյունիքում զորքերը ետ քաշելու որոշումը, որի հետևանքով էլ կորսվեց Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը»։
«Աննա Գրիգորյանի հետ մի քանի ամիս շարունակ տարբեր գերատեսչություններ հարցումներ էինք անում, թե ի վերջո ինչ փաստաթղթի հիման վրա է Սյունիքում մեր զորքը ետ քաշվել։ Քար լռություն, տարբեր պատճառաբանություններ էին բերում, մինչև մի օր պատահաբար ԳՇ պետի ստորագրությամբ ստացա գրություն, որ այդ ամենը տեղի ունեցել փաստաթղթի հիման վրա․ զորքերը ետ են քաշվել 2020թ․ դեկտեմբերի 17-ի Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի ստորագրած փաստաթղթի հիման վրա։
Բայց այստեղ կա մի կարևոր բան․ Հայաստանի անունից Վաղարշակ Հարությունյանը ստորագրում է փաստաթուղթ, ՀՀ ԱԳՆ-ն, ԱԳ նախարարը, ԶՈՒ ԳՇ-ն և ԳՇ պետը տեղյակ չեն լինում այն բովանդակությանը, որը միմիայն Նիկոլ Փաշինյանի գիտությամբ Վաղարշակ Հարությունյանն այդ ժամանակ ստորագրել է։ Եվ այնքան վիզը ծռած վիճակում էր այդ օրվա ՀՀ իշխանությունը, որ նույնիսկ չհամարձակվեց այդ փաստաթղթի բոլոր կետերը պահպանելու շնորհիվ Գորիս-Կապան ճանապարհի հատվածները պահել մեր ԶՈՒ վերահսկողության տակ»,- մասնավորապես ասվում է տեսանյութում։

«Իսրայելը Լիբանանի հետ քննարկում է երկրի հարավի նկատմամբ վերահսկողության փոխանցման հարցը»․ #Reuters
1317:15
«Փողոցային պայքարից չենք խուսափում, բայց այն չպետք է լինի ինքնանպատակ»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
2817:00
Դատարանի որոշումը կհրապարակվի ժամը 18:00-ին
2216:54
«Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ». Մարիաննա Ղահրամանյան
3916:42
««Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը պետք է լինի խաղաղության գործընթացի շրջանակներում քննարկումների մաս»․ Ալեքբերլի
4016:36
«Իշխանությունները դատական և իրավապահ համակարգերը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքների»․ Մեսրոպ Առաքելյան
3616:24
«Եթե այսօր մարդիկ չբողոքեն, վաղը բոլորի հետևից են գալու»․ Արմեն Մանվելյան (տեսանյութ)
5316:06
««Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցն արդեն առաջ է տարվում իրավական հարթությունում»․ Ռիզվան Նաբիև
7416:05