«2026թ․ ընտրությունները կեղծված են»․ Հովհաննես Խուդոյան

«Կարող ենք վստահաբար պնդում կատարել, որ 2026թ․ ընտրությունները կեղծված են և դա Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեների շնորհքն է։ Այս կառույցները շուրջ երկու ամիս նախընտրական քարոզչությունից առաջ էլ ակնհայտորեն լծված են քաղաքական քարոզչությանը»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից տարածվող հաղորդագրություններին, փաստաբանը նշել է․ «Իբրև թե հանրային հաշվետողականության լույսի տակ իրականացվում է քաղաքական քարոզչություն։ Հաղորդագրություններում պարբերաբար շեշտվում է, թե որ քաղաքական ուժի ներկայացուցիչն է հետապնդվում․ քրեական դատավարության որևէ շահ չի պահանջում, որ հանցանքի դեպքի մասին խոսելիս նշվի, որ այս կուսակցության ներկայացուցիչն է հանդես գալիս․․․ Հաղորդագրություններում, օրինակ, երբ «Ուժեղ Հայաստան»-ի վերաբերյալ գործ են քննում՝ հենց վերնագրում հստակ շեշտվում է «Ուժեղ Հայաստան»-ը, բայց երբ նույն կուսակցության անդամներին ծեծի են ենթարկելում՝ հաղորդագրությունը գնում է առանց քաղաքական դիրքորոշման, որ տեղի է ունեցել ծեծկռտուք»։ «Հաղորդագրություններում հրապարակվում են նաև ձայնագրություններ, որոնք ամբողջական խոսակցությունները չեն, ու քննչական մարմինը որոշել է հրապարակի մոնտաժի այն հատվածները, որոնք կարող են իրավական առումով հետաքրքրություն ներկայացնել, նաև հրապարակում են հայհոյանք պարունակող հատվածները։ Մենք կարող ենք տեսնել, թե ինչպես է հակակոռուպցիոն կոմիտեի պասերը բռնում քաղաքական իշխանությունը քարոզչության մեջ․ ՀԿԿ-ի կողմից հրապարակված նյութը նույն կամ հաջորդ օրը տեղափոխվում է քաղաքական քարոզչության տիրույթ, իշխանության հիմնական բարձրախոսները նույն խոսույթն օգտագործելով՝ վարկաբեկում են քաղաքական ուժերին կամ սեպ խրում առանձին ուժերի միջև»,– ասել է փաստաբանը։

«Մենք չունե՛նք ազգային իղձեր, մենք ունենք միայն ստամոքսային ակնկալիքներ». Վահե Լոռենց
3321:36
«Ալիևի հաղթանակն ու Բաքվի ակնկալիքները. Երևանն այլևս նահանջելու տեղ չունի»․ ադրբեջանական ԶԼՄ
9520:39
«Փաշինյանը հաղթեց մարտում։ Կհաղթի՞ նաև պատերազմը»․ #TRT
10418:57
«Թերևս սա է այս ընտրությունների միակ ձեռքբերումը». Վահե Գրիգորյան
7218:06
«ՀՀ-ում ընտրությունների արդյունքները հարցեր են առաջացնում ազատ կամարտահայտման վերաբերյալ»․ Սլուցկի
10617:45
«ԱԺ ընտրությունների արդյունքները չեն կարող կոչվել արդար, մրցակցային կամ թափանցիկ»․ «Բոլորին դեմ եմ»
6517:18
ԲՀԿ ներկայացուցիչների ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6617:12
«Մնացածն արդեն ընդդիմության անելիքն է»․ Անժելա Էլիբեգովա
8817:00