Գիտնականները որոշել են Երկրի վրա ամենահին խառնարանի տարիքը

Կուրտինի համալսարանի և Արևմտյան Ավստրալիայի երկրաբանական ծառայության գիտնականները որոշել են Երկրի վրա ամենահին խառնարանի տարիքը։ Նրանց ուսումնասիրությունը հրապարակվել է GeoScience World ամսագրում։
40-45 կմ տրամագծով կառույցը, որը հայտնի է որպես «հյուսիսային գմբեթ» կամ Միրալգա խառնարան, գտնվում է Ավստրալիայի Պիլբարա շրջանում։ Հետազոտողները կարծում են, որ այն մոտավորապես 3 միլիարդ տարեկան է։
Նախկինում գիտնականները կարծում էին, որ խառնարանը ձևավորվել է մոտավորապես 3.47 միլիարդ տարի առաջ։ Երկրաբանների այլ խմբեր վիճարկում էին այս տեսակետը՝ պնդելով, որ կառույցը պատկանում է պրոտերոզոյական դարաշրջանին և 2.3-2.4 միլիարդ տարեկան է։ Վեճը լուծելու համար պրոֆեսոր Քրիստոֆեր Քըրքլենդի թիմը ուսումնասիրել է ցիրկոնների իզոտոպային կազմը։ Այս հրակայուն բյուրեղները պահպանում են իրենց հատկությունները ձևավորման պահից, ինչը թույլ է տալիս ճշգրիտ որոշել շրջակա ապարների ձևավորման ժամանակը։ Գիտնականները վերլուծության համար ընտրել են վնասված բյուրեղներ։ Նոր չափումները հաստատել են, որ խառնարանը ձևավորվել է Արխեյան դարաշրջանի սկզբում։ Ստացված տվյալները օբյեկտը դարձնում են եզակի վկայություն այն գործընթացների մասին, որոնք ձևավորել են մոլորակը դրա գոյության վաղ փուլերում։

ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
267Երեկ, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
286Երեկ, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
44206.11.2026, 00:36
Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
147702.11.2026, 00:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
152501.11.2026, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
125821.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
497220.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
315520.10.2026, 19:54