60 միլիոն աստղ. ամենամանրակրկիտ նկարը Ծիր Կաթինի կենտրոնից

«Տիեզերք» ֆեյսբուքյան էջը գրում է. «ՈՒՂՂԱԿԻ ԱՊՇԵԼՈՒ․ այս լուսանկարում կա ավելի քան 60 միլիոն աստղ:
Եթե հաշվեցիք ու ստուգեցիք, որ ամեն ինչ ճիշտ է, եկեք արդեն պատմենք լուսանկարի մասին:
Ուրեմն, սա ամենա, ամենա, ամենամանրակրկիտ նկարն է Ծիր Կաթինի կենտրոնից, որը երբևէ արվել է տեսանելի լույսով:
Նկարը օրեր առաջ հրապարակել է ESA-ն՝ Եվրոպական տիեզերական գործակալությունը, որի «Էվկլիդես» տիեզերական աստղադիտակի ոչ այնքան թեթև ձեռքով էլ ստացվել է այս ֆանտաստիկությունը:
Հույն մաթեմատիկոսի անունը կրող այս աստղադիտակը տիեզերք է ուղարկվել 2023 թվականին, իսկ ամիսներ անց զբաղեցրել է իր տեղը Լագրանժի L2 կետում:
«Էվկլիդեսն» այնտեղ է ուղարկել մութ մատերիայի ու մութ էներգիայի մասին մեր գիտելիքները ամրապնդելու նպատակով, որը պետք է իրականացնի ճշգրիտ չափումներ անելով տիեզերքի ընդարձակման վերաբերյալ:
Լավ, շատ չխորանաք «Էվկիլդեսի» կյանքի մանրամասների մեջ ու մի քիչ պատմենք լուսանկարի մասին:
2025 թվականի մարտին այս աստղադիտակը 9 առանձին հատվածներ ֆիքսելով Ծիր Կաթինի կենտրոնից մոտ 26 ժամում ստանում է այս հսկայական կադրը:
Որն էլ արդեն անցնելով երկարատև մշակումների ճանապարհով՝ ստանում է այս վերջնական տեսքն ու հունիսի 24-ին հրապարակվում ESA-ի կողմից:
Ու մինչ մեզ համար այն ուղղակի վայելելու նկար է, լաաավ շա՜տ վայելելու նկար է, գիտնականների համար այն հսկայական ինֆորմացիայի աղբյուր է:
Այստեղ տեսանելի են ավելի քան 60 միլիոն աստղեր, ինչպես նաև միգամածություններ ու աստղակույտեր․․․ Ի դեպ, «Էվկլիդեսը» կարողանում է ֆիքսել նաև դետալներ թույլ աստղերից, որոնք հնարավոր չէ ֆիքսել, օրինակ, երկրային աստղադիտակների միջոցով:
Ինչպես նշում է ESA-ն՝ «մեր գալակտիկայի այս աստղաշատ հատվածը կատարյալ վայր է գիտնականների համար՝ գրավիտացիոն միկրոլինզավորման միջոցով էկզոմոլորակներ փնտրելու համար»:
Կարճ ասած, սպասենք լիքը նոր էկզոմոլորակների հայտնաբերման»:

ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
267Երեկ, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
286Երեկ, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
44206.11.2026, 00:36
Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
147702.11.2026, 00:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
152501.11.2026, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
125821.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
497220.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
315520.10.2026, 19:54