ԱՄՆ-ի բազաները լքել են Գրենլանդիան` թողնելով տոննաներով վտանգավոր թափոններ և ռադիոակտիվ ջուր

Սառը պատերազմի ավարտից հետո ԱՄՆ-ի զինված ուժերը լքել են Գրենլանդիայում գտնվող իրենց բազաների մեծ մասը՝ թողնելով տոննաներով վտանգավոր թափոններ և ռադիոակտիվ ջուր։ Ներկայում կղզում գործում է միայն մեկ ամերիկյան ռազմական բազա։
Ըստ դանիական Politiken թերթի՝ սեփական հետաքննությունից հետո, ամերիկացի զինծառայողները, Սառը պատերազմի ավարտից հետո Գրենլանդիայում գտնվող իրենց բազաները լքելիս, իրենց հետ թողել են շրջակա միջավայրի համար վտանգավոր աղբի հսկայական քանակություն։
Հրապարակման լրագրողները հետաքննել են կղզում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող առնվազն 36 բազա և ռազմական կառույց։
Ըստ Politiken-ի՝ այդ վայրերում մնացել են միլիոնավոր լիտր թույլ ռադիոակտիվ ջուր, ինչպես նաև հին խողովակներ, մալուխներ, մեքենաների մարտկոցներ և «հսկայական քանակությամբ» այժմ կոռոզիայի ենթարկված դիզելային վառելիքի տակառներ։ Բացի ջրում առկա ճառագայթումից, բոլոր թափոնները պարունակում են ծանր մետաղներ և բազմաթիվ վտանգավոր տարրեր, որոնք սպառնալիք են ներկայացնում Գրենլանդիայի ծովային կյանքի համար, նշում է հրատարակությունը։
Ներկայում կղզում գործում է մեկ ամերիկյան ռազմական բազա։
Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Դանիան չի կարող ապահովել Գրենլանդիայի անվտանգությունը, որը ԱՄՆ-ին անհրաժեշտ է ազգային պաշտպանության համար: Նախագահը պնդել է, որ կղզին (ինքնավար շրջան Դանիայի թագավորության կազմում) «շրջապատված է» ռուսական և չինական նավերով: Սակայն ավելի ուշ նա վստահեցրել է, որ չի մտադրվում տարածքը ռազմական ճանապարհով վերցնել ամերիկյան վերահսկողության տակ:



«Դիլիջանի աղբավայրը միտումնավոր հրդեհում են»․ Ոսկան Սարգսյան
4001:06
«Արցախը երբ հայաթափվում էր, Եվրոպան լուռ էր»․ Հրանտ Ավետիսյան
7600:18
«Կենսաբազմազանության պահպանման հարցում համայնքները չպետք է լինեն վերջնական որոշում կայացնողը»․ Օլեգ Դուլգարյան
91Երեկ, 20:48
«ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը»․ «Տաշիր Կապիտալ»
98Երեկ, 19:36
«Ով հեռախոսով եսիմ ինչեր ա նկարում՝ պիտի հաղորդավար կամ լրագրող ասե՞ք»․ Նանա Սարգսյան
115Երեկ, 17:06
«Վատացել է 36 օր հացադուլում գտնվող Աշոտ Բադալյանի վիճակը»․ Սյուզի Բադոյան
107Երեկ, 16:18
«Ես հայ եմ, և ինձ համար շատ կարևոր է ելույթ ունենալ այստեղ՝ Հայաստանում»․ COP17-ի մասնակից (տեսանյութ)
118Երեկ, 16:00
«Հերթական բազմահարկի թույլտվությունն են տալիս, երբ անգամ մեքենայի անցնելու տեղ չկա»․ Վահե Գրիգորյան
103Երեկ, 15:48