Մարսի կեղևի խորքերում հայտնաբերվել են երկար և ճյուղավորված «մագմայի գետերի» հետքեր

Աստղագետներն ապացույցներ են հայտնաբերել, որ Մարսի ընդերքում՝ մոտ 24 կմ խորության վրա, գոյություն ունեն ճյուղավորված ճեղքերի և անցուղիների ցանցեր, որոնցով հեռավոր անցյալում հալված մագման շարժվել է դեպի մարսյան հրաբուխներ։ Այս հայտնագործությունն էականորեն փոխում է գիտնականների պատկերացումները Մարսի տեկտոնական կառուցվածքի մասին, հայտնում է Օքսֆորդի համալսարանի մամուլի ծառայությունը:
«Ավանդաբար ենթադրվում էր, որ Մարսի վրա հրաբխային ակտիվությունը շատ ավելի պարզ սկզբունքներով է ընթանում, քան Երկրի վրա։ Մեր հայտնագործությունը ցույց է տալիս, որ Մարսի ընդերքում գոյություն է ունեցել հալված ապարների բարդ ցիկլ, որը գրեթե ամբողջությամբ ազդել է նրա կեղևի վրա։ Այն մի շարք հետաքրքիր հարցեր է առաջացնում․ թե որքանով է սա տարածված Արեգակնային համակարգից դուրս գտնվող մոլորակների վրա», - բացատրել է Օքսֆորդի համալսարանի մոլորակագետ Թոբերմորի Մաքքեյ-Չեմպիոնը։
Ինչպես նշում են աստղագետները, գիտնականները վաղուց ենթադրում են, որ Մարսն ու Վեներան կլիմայով և արտաքին տեսքով էականորեն տարբերվում են Երկրից, քանի որ նրանց ընդերքում բացակայում են տեկտոնական գործընթացները։ Վերջիններս ապահովում են ապարների մշտական շրջանառությունը երկրակեղևի և մանտիայի խորքային շերտերի միջև, ինչպես նաև գազերի և նյութի փոխանակությունը մթնոլորտի և լիթոսֆերայի միջև, ինչը զգալիորեն ազդում է դրանց կազմի և հատկությունների վրա։
Մոլորակագետների միջազգային թիմը հայտնաբերել է, որ նմանատիպ գործընթացներ իսկապես տեղի են ունենում Մարսի կեղևի ստորին շերտերում՝ վերլուծելով ամերիկյան InSight զոնդի վրա գտնվող SEIS սեյսմոգրաֆի կողմից Մարս կատարած ամբողջ առաքելության ընթացքում հավաքված տվյալները։ Այս ընթացքում սարքը գրանցել է մի քանի հազար մարսաշարժ, ինչը թույլ է տվել գիտնականներին ուսումնասիրել Մարսի ներքին կառուցվածքը և հայտնաբերել մի շարք անոմալիաներ նրա կեղևում՝ 24 կմ խորության վրա։

Հարավային Կորեան բոլոր քաղաքացիներին անվճար հասանելիություն կտրամադրի գեներատիվ ԱԲ ծառայություններին
209831.08.2026, 00:42
Իտալիայում մակարոնեղենի գործարանի ընդլայնման աշխատանքների ընթացքում 2600-ամյա նեկրոպոլ է հայտնաբերվել (լուսանկար)
143430.08.2026, 17:00
Հնագետները հայտնաբերել են 2500 տարվա վաղեմության ջրհոր (լուսանկար)
217230.08.2026, 16:36
Գիտնականները քրիստոնեական արվեստի պատմության մեջ նմանը չունեցող բյուզանդական արտեֆակտ են հայտնաբերել
358917.08.2026, 00:30
Նեպտունի արբանյակների վրա հայտնաբերվել են հին տիեզերական աղետի հետքեր
556316.08.2026, 19:42
Հնագետները հայտնաբերել են թաղման արժեքավոր պարագաներով լի 5000 տարվա վաղեմության դամբարան
335016.08.2026, 17:40
Մեքսիկայում հայտնաբերել են քարանձավ՝ նախակոլումբոսյան ժամանակաշրջանի ծիսական խեցեղենի պահոցով
357316.08.2026, 00:40
«Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում»․ Լևոն Ազիզյան
137015.08.2026, 15:30