«Թեհրանը բանակցություններում համաձայնել է գրեթե այն ամենին, ինչ անհրաժեշտ է Վաշինգթոնին»․ Թրամփ

Միացյալ Նահանգներն արդեն հասել է Իրանի հետ բանակցություններում գրեթե բոլոր նպատակներին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք բանակցություններ ենք վարում։ Ինձ թվում է, որ նրանք (Իրան – խմբ․) համաձայնել են գրեթե այն ամենին, ինչ մեզ պետք է»,- նշել է նա՝ CNBC-ին տված հարցազրույցում։
Միաժամանակ Սպիտակ տան ղեկավարը հավաստիացրել է, որ որևէ ձգտում չունի Իրանի դեմ տարիներ շարունակվող ռազմական արշավ վարելու։ «Դա ճիշտ է»,- նշել է Թրամփը, երբ հաղորդավարը նրան բնութագրել է որպես պրագմատիկ առաջնորդ, որի շնորհիվ ԱՄՆ-ն չի ներքաշվի հերթական «հավերժական պատերազմի» մեջ՝ այս անգամ Իրանի դեմ։ «Մենք 19 տարի եղել ենք Վիետնամում։ Մոտ 10 տարի եղել ենք Աֆղանստանում։ Անվերջ պատերազմել ենք Կորեայում։ Չեմ էլ ուզում հիշատակել Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմները։ Մենք այս պատերազմներից յուրաքանչյուրում անցկացրել ենք երկար տարիներ։ Իսկ ես այստեղ եմ (Իրան – խմբ․) չորս ամիս»,- ասել է ԱՄՆ նախագահը։ «Եվ ի՞նչի եմ հասել։ Ես նրանց ռազմական առումով ջախջախել եմ»,- նշել է Թրամփը։

«Սա ցույց է տալիս, թե Փաշինյանն ինչի է պատրաստ». Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
11202:06
«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
21100:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
26100:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
10600:06
Դեմոկրատ, հայամետ Աբդուլ Էլ-Սայեդը կդառնա ԱՄՆ-ի Սենատի առաջին մահմեդական անդամը (տեսանյութ)
231Երեկ, 23:49
«Բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել». Տիգրան Աբրահամյան
93Երեկ, 23:42
«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
109Երեկ, 21:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
105Երեկ, 21:06