Վիրահատություն և անզգայացում 400 տարի առաջ. չինական դամբարանում ուշագրավ գաղտնիք է բացահայտվել

Չինաստանի հին դամբարաններից մեկում հայտնաբերված բժշկական գործիքների նորագույն հետազոտությունը սենսացիոն բացահայտման է հանգեցրել։ Գիտնականներին հաջողվել է ապացուցել, որ դեռևս Մին դինաստիայի ժամանակաշրջանում (14-17-րդ դարեր) չինացի վիրաբույժները վիրահատություն ների ժամանակ օգտագործել են տեղային անզգայացում՝ հիվանդին փրկելով սոսկալի ցավերից։
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ հնագետները հին վիրաբույժի գերեզմանից հայտնաբերել են մետաղական մկրատ ու ունելի։ Ժամանակակից հատուկ սարքավորումներով քննելով այդ գործիքների մակերեսին պահպանված մանրագույն կարմրավուն մասնիկները՝ մասնագետները դրանց վրա թունավոր բույսի հյութի հետքեր են գտել։ Այս բույսը հնում հայտնի էր իր ուժեղ ցավազրկող հատկությամբ, սակայն միևնույն ժամանակ չափազանց վտանգավոր էր ու մահացու։ Գիտնականները պարզել են, որ հին բժիշկները քաջ գիտակցել են բույսի թունավոր լինելը, ուստի մշակել են տոքսինները նվազեցնելու հատուկ մեթոդներ՝ արմատները եփելով քացախի կամ լոբու հյութի մեջ։ Դրանից հետո ստացված հեղուկը զգուշությամբ քսել են հենց վիրահատվող հատվածին, ինչը թույլ է տվել հասնել ցավազրկող էֆեկտի՝ առանց հիվանդի կյանքը վտանգելու։
Հետաքրքիր է նաև հենց գործիքների պատրաստման որակը։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մկրատն ու ունելին պատրաստված են եղել բարձր մաքրության երկաթից, ինչը վկայում է այն ժամանակվա զարգացած մետաղագործության մասին։ Այնուամենայնիվ, այս մետաղը խոնավությունից արագ ժանգոտվում էր, ինչը նշանակում է, որ հին վիրաբույժները դեռ չէին պատկերացնում վարակների տարածման վտանգը և չունեին գործիքների ախտահանման հստակ համակարգ։ Այս գտածոն բժշկության պատմության համար շրջադարձային է, քանի որ այն առաջին ուղղակի ապացույցն է, թե ինչպես են հարյուրավոր տարիներ առաջ մարդիկ կարողացել բնության տված թույնը վերածել կյանքեր փրկող դեղամիջոցի։

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
84221.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
292620.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
195120.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
222218.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
223917.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
336117.10.2026, 00:30
Արհեստական բանականությունը կարող է ահաբեկիչներին հասանելիություն տալ կենսաբանական զենքին. Բրիտանական հակահետախուզություն
244313.10.2026, 18:36
Արհեստական բանականությունն օգնել է 2000 տարի անց «կարդալ» Հերկուլանումի ածխացած պապիրուսը
257711.10.2026, 23:42