Իրանի հարավում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 30 խաղաղ բնակիչ

Վերջին օրերին Իրանի հարավում ԱՄՆ-ի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 30 խաղաղ բնակիչ, հայտնել է Իսլամական Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմեհ Մոհաջերանին։
Al Jazeera-ի հաղորդմամբ՝ Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Քերմանփուրը հայտնել է, որ ամերիկյան վերջին հարվածների հետևանքով տուժել է ավելի քան 260 մարդ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր Հորմուզի նեղուցի մերձակայքում և Իրանի առափնյա շրջաններում գտնվող տասնյակ օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին։ Հայտարարության մեջ նշվում է, որ 7 ժամվա ընթացքում ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել իրանական հրթիռային օբյեկտներին և անօդաչու թռչող սարքերի բազաներին, ռազմածովային ուժերին և առափնյա պաշտպանության համակարգերին։

Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
221Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
234Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
396Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
281Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
363Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
159Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
30808.11.2026, 21:00
Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել
29008.11.2026, 20:00